Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը չի հավատում, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող էր կաշառք վերցնել

Սեպտեմբեր 25,2013 10:30
ashot agababyan

Վոլոդյա Ավետիսյանն այն մարդն է, ով չէր կարող խարդախություն անել։ Այս կարծիքը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանինն է՝ Բուռնաշինը, ում կենսագրության մեջ գրված է, որ 1988թ. մասնակցել է «Անկախության բանակ»  ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին եւ այլն):

Այդքան լավ ճանաչում եք պարոն Ավետիսյանին, ի՞նչ եք կարծում՝ նա  խարդախությամբ կզբաղվե՞ր։

– Ես չեմ հավատում իրենից նման քայլ, չգիտեմ՝ եթե ինքն ընդունում է, որ նման քայլ է արել, դա ուրիշ հարց է, բայց ես չեմ կարծում։ Ես չեմ հավատում, որ իրա կատեգորիայի մարդը կարա ըտենց բան անի, բայց եթե արել ա, ապա ոչ միայն վերցնողն է մեղավոր, այլեւ տվողը։

Վոլոդյան նման մարդ չի, որ քաղաքականացնի պահանջները, նա ոչ մի կուսակցության չի դիմել, ի վերջո, մարդն իր եւ պահանջներն ունի, ամեն մարդ պետք է պայքարի, ինչն էլ նա անում է իր եւ իր ընկերների համար, բայց պայքարը նա չի կարող տանել իշխանության դեմ, իշխանափոխության, տեղափոխություններ անելու համար, նա, իմ կարծիքով, երկրի անվտանգության ջատագովներից է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30