Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպացի պատգամավորները կոչ են անում երես չթեքել Հայաստանից

Սեպտեմբեր 24,2013 22:24

Azatutyun.am․ Չնայած Մաքսային Միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը, եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերջնականապես երես չթեքել Հայաստանից և հնարավորություն տալ, որ պաշտոնական Երևանը մասնակցի Եվրամիության մի շարք գործակալությունների աշխատանքին։

Եվրոպական ընտանիքը երեք տասնյակից ավելի գործակալություններ ունի ամենատարբեր ոլորտներում՝ բնապահպանականից մինչև պաշտպանություն, որոնց հետ համագործակցելու հարցով մեկ տարի առաջ հենց Հայաստանի իշխանություններն էին դիմել պաշտոնական Բրյուսելին։ Խնդրանքը բավարարելու համար եվրոպացի պատգամավորները ամիսներ առաջ սկսել էին հատուկ համաձայնագիր մշակել, որը երեկ, ըստ նախապես հաստատված օրակարգի, քննարկման դրվեց Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

​​«Այս փաստաթուղթը որևէ կապ չունի Ասոցացման համաձայնագրի հետ, որը այլևս Վիլնյուսում չի ստորագրվի»,- հայտարարեց փաստաթուղթը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը` մանրամասնելով.- «Սա մի համաձայնագիր է, որը հնարավորություն կտա Հայաստանին էլ ավելի զարգացնել մշակութային, կրթական, բնապահպանական, գիտական և տեխնիկական կապերը Եվրամիության հետ, էլ ավելի ամրապնդել մարդկանց միջև շփումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Եթե մենք հիմա մեջքով շրջվենք Հայաստանին, դա կլինի ոչ հեռատես քաղաքականություն, որը կբխի Ռուսաստանի շահերից»։

Ընդ որում, բրիտանացի պատգամավորը հայտարարեց, թե Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը ի վերջո պետք է վավերացվի հանրաքվեով, թեև Հայաստանի իշխանությունները գոնե երկրի ներսում այս մասին դեռևս որևէ բան չեն ասել։

Ներկայացված համաձայնագիրը հաստատելու օգտին խոսեց նաև Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովատչեվը՝ կրկին հորդորելով երես չթեքել Հայաստանից ու էլ ավելի չսրել այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանի նախագահն ու կառավարությունը։

«Այս համագործակցությունից կշահի առաջին հերթին Հայաստանի ժողովուրդն ու շարքային քաղաքացին, ոչ թե կառավարությունը»,- իր հերթին փաստեց ավստրիացի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը, ով, սակայն, քննադատեց փաստաթղթի հեղինակներին Ղարաբաղի հարցում հայանպաստ դիրքորոշում որդեգրելու համար։

 

Մանրամասները կարդացեք` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Եթե մենք հիմա մեջքով շրջվենք Հայաստանին, դա կլինի ոչ հեռատես քաղաքականություն, որը կբխի Ռուսաստանի շահերից»։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/24/389231/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    շատ հետաքրիքր մտքեր են… այսիքն ՛եվրոպացիք՛ մեր հաշվին ռուսների հետ հաշի՞վ հետ են մաքրում ու սրա մասին խոսում են արդեմ բացեիբաց՞

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30