Սեպտեմբերի 23-ին Վիեննայի Բորսայի հանդիսությունների Մեծ սրահում Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:Ընդունելությանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, դաշնային նախարարությունների պաշտոնատարներ, խորհրդարանի ստորին եւ վերին պալատների՝ Ազգային խորհրդի եւ Դաշնային խորհրդիպատգամավորներ, Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավար կազմը, դիվանագետներ, Ավստրիայի պետական, քաղաքական շրջանակների, հասարակական,մշակութային կազմակերպությունների, մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցական շրջանների, ինչպես նաեւ հայ համայնքային կառույցների անդամներ, լրագրողներ:
Հայաստանի եւ Ավստրիայի պետական օրհներգերի կատարումից հետո ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 22 տարիների անցած ուղին: Խոսելով հայ-ավստրիական երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանը անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին եւ հատուկ ընդգծեց Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի 2012թ. հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի եւ առաջիկայում սպասվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք պատասխան այցի կարեւորությունը: Դեսպանն անդրադարձավ նաեւ Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, Ավստրիայում հավատարմագրված ՄԱԿ-ի եւմիջազգային այլ կազմակերպությունների հետ տարվող արդյունավետ փոխգործակցությանը: Դեսպանը կարեւորեց ավստրահայ համայնքի գործունեությունը, որը, կոչված լինելով պահպանելու ազգային մշակույթն ու արժեքները, միեւնույն ժամանակ կոչված է կամուրջի դեր խաղալ երկու բարեկամ երկրների` Հայաստանի եւ Ավստրիայի հասարակությունների միջեւ փոխճանաչողության խթանման գործում:
ՀՀ ԱԳՆ