Լրահոս
Օրվա լրահոսը

Washington Post. Մահացել է ռեժիսոր Ռիչարդ Գասպար Սարաֆյանը

Սեպտեմբեր 24,2013 20:18

Կինոռեժիսոր Ռիչարդ Սարաֆյանը, որն առավել հայտնի է իր «Անհետացման եզրին գտնվող կետ» (Vanishing Point) ֆիլմով, մահացել է սեպտեմբերի 18-ին, Սանտա Մոնիկայում: Նա 83 տարեկան էր: Հաղորդում է «Վաշինգտոն Փոստ» թերթը:

Նրա ազգականները հայտնել են, որ թոքաբորբի ժամանակ նա կոտրել էր ողնաշարը:

Նա բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, իսկ գործունեության ավելի վաղ ժամանակաշրջանում եղել է «Ատրճանակի ծուխը», «Մթնշաղի գոտին» և «Բեթմեն» հեռուստասերիալների ռեժիսորը:

Նրան մեծ ճանաչում է բերել «Անհետացման եզրին գտնվող կետը» ֆիլմը, որը Կովալսկի անունով մի կոպիտ տղայի մասին է, որը խելագար ճանապարհորդություն է ունենում Դենվերից դեպի Սան Ֆրանցիսկո:

Քվենթին Տարանտինոն հատուկ շնորհակալություն է հայտնել Սարաֆյանին  «Անհետացման եզրին գտնվող կետ» ֆիլմով իր վրա ազդեցություն թողնելու համար, որի շնորհիվ նա նկարահանել է «Մահվան ապացույց» ֆիլմը:

1997թ. շոտլանդական «Primal Scream» խումբը հարգանքի տուրք է մատուցել Սարաֆյանին՝ իրենց ալբոմը կոչելով «անհետացման եզրին գտնվող կետ»:

Ռիչարդ Գասպար Սարաֆյանը ծնվել է 1930թ. ապրիլի 28-ին հայ գաղթականների ընտանիքում: Նա սովորել է Նյու Յորքի համալսարանում, սակայն «անպետք ուսանող է եղել» մինչև չի սկսել մասնակցել ռեժիսուրայի և սցենարի դասընթացներին՝ «Ես արդեն A (գերազանց) էի ստանում», պատմել է նա «Արմենիան Ռիփորթեր»-ին 2008թ.:

Նա ամուսնացել է (բաժանվել, հետո վերաամուսնացել) ռեժիսոր Ռոբերտ Ալթմանի քրոջ՝ Հելեն Ջոան Ալթմանի հետ: Նրանք ունեցել են 5 երեխա: Ջոան Ալթմանը մահացել է երկու տարի առաջ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30