Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում տեղի է ունեցել «Խաչքարների` հայկական քարե խաչերի արվեստը» ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա է եղել Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, Կոմպիենի քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ Մարինին:
Բացման արարողությանը նախորդել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվել է «Արցախ՝ հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը, իսկ գիտնական Տիգրան Կույումջյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է Արցախի մանրանկարչության հետ:
Ցուցահանդեսը կգործի Կոմպիեն քաղաքում մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն