Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը

Սեպտեմբեր 24,2013 19:36

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր  Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, մերժել է միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցի Արտակ Գինոսյանի փաստաբաններ Գագիկ Սարդարյանի  եւ  Արտակ Ոսկանյանի` դատավորի նկատմամբ հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը:

Առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցի Արտակ Գինոսյանի փաստաբանները օրերս  միջնորդություն էին ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերսկսել շուրջ մեկուկես տարի տեւող եւ ավարտին մոտեցած դատաքննությունը:

Դատարանը, սակայն, այդպես էլ հիմնավոր չէր համարել փաստաբանների պահանջը եւ մերժել էր նրանց: Վերջիններս էլ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել:

Դատարանի մերժումից հետո Արտակ Գինոսյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը կրկին միջնորդեց դատարանին վերսկսել դատաքննությունը: Դատարանը, սակայն, չքննարկեց այդ հարցը: Փաստաբան Արտակ Ոսկանյանը դատավորին կրկին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության համար ժամանակ խնդրեց:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտակ Գինոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2008թ.-ից մինչեւ 2009թ. սեպտեմբերի 17-ը աշխատելով «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում՝ ընկերության տնօրենի բանավոր կարգադրությամբ նույն ընկերության բաժանորդների սպասարկման բաժնի պետ Հ. Շաքարյանի եւ վերջինիս ղեկավարած բաժնի աշխատակցուհի Գ. Հովհաննիսյանի միջոցով կազմակերպել է ջրաչափական սարքավորումների վաճառքի գործընթացը, հավաքագրել է վաճառքից ստացված կանխիկ գումարները, սակայն հավաքագրած գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափի՝ 8.578.702 դրամ գումարը բանկային հաշվեհամարին չի մուտքագրել եւ այդ կերպ յուրացրել է։
Թեեւ դատաքննության փուլն արդեն ավարտված է, այնուամենայնիվ, Արտակ Գինոսյանի փաստաբանները շարունակում են իրենց պահանջը`   վերսկսել դատաքննությունը:

«Անհրաժեշտ է վերսկսել դատաքննությունը, լրացուցիչ հետազոտել առանձնապես խոշոր չափի վերաբերյալ ապացույցները, մասնավորապես՝ մեր կողմից  ներկայացված մասնագետի կարծիքը: Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել անհերքելի ապացույցներ այն մասին, որ պակասորդ ընդհանրապես առկա չէ, պակասորդի բացակայությունն արդեն խոսում է այն մասին, որ գոյություն չունեցող գումարի յուրացում չէր էլ կարող լինել»,- նկատում է փաստաբան Արտակ Ոսկանյանը: 

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30