Լրահոս
Օրվա լրահոսը

Собеседник. Հակառակ հայկական ավանդույթների, «Կորնի» խմբի մեներգիչը համբուրվել է ամուսնության ժամանակ

Սեպտեմբեր 24,2013 19:19

«Հայաստանում ընդունված չէ պսակադրության ժամանակ հարսին համբուրելը: Այնպես որ, Ռոզան այսօր խախտում է ավանդույթները», – ռուսական «Կորնի» խմբի մեներգիչը պատմել է «Սոբեսեդնիկ» պարբերականին:

Բացի այդ, երգիչ Ալեքսեյ Կաբանովը և նրա ընտրյալը՝ Ռոզալյա Կոնոյանը ևս մեկ ավանդույթ են խախտել՝ ամուսնանալով ուրբաթ 13-ին. «Որոշեցինք այդ օրն ամուսնանալ, որովհետև մնացած օրերը զբաղված էին: Մենք սնահավատ չենք: Սարսափելի բաներ ամեն օր են պատահում», – ասում է Ալեքսեյը՝ նշելով, որ իրենք թալիսման ունեն՝ ամուսնական մատանիները:

Ռոզան և Ալեքսեյը ծանոթացել են համացանցի միջոցով, ու թեև «Կորնի» խմբի երկրպագուները պնդում են, որ Ռոզան ամուսնացել է իր կուռքի հետ, և իբր թե, հատուկ է կազմակերպել համացանցային պատահական ծանոթությունը, իսկ իրականում վաղուց սիրահարված է եղել երգչին, սակայն Ռոզան հերքում է. «Ես Ալեքսեյին գրեցի, քանի որ ինձ դուր էր եկել նրա արտաքինն ու կերպարը: Իսկ խմբի երգերի մասին իմացա Լյոշայից»:

Ռոզան նաև պատմել է ամուսնական առաջարկության մասին. «Մենք նշում էինք մեր ծանոթության 11 ամիսը: Ու հանկարծ, Լյոշան [ռեստորանի] բեմի վրա է բարձրանում ու ասում. «Ես փոքրիկ անակնկալ ունեմ իմ փոքրիկ արքայադստեր համար»: Բացում է տուփը. այն դատարկ է, ես սարսափած եմ»:

«Պարզվեց մատանին ընկել էր տուփի հատակի տակ, բայց մենք այն արագ գտանք», – ծիծաղելով պատմում է Ալեքսեյը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30