Аmerikayidzayn.com․ Նյու Յորքում անցկացվող քաղաքացիական հասարակության աջակցության գագաթաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
«Ավարտելով իմ պաշտոնավարման ժամկետը՝ ցանկանում եմ երախտապարտություն հայտնել այն համագործակցության համար, որը կայացել է մեր պետությունների միջև: Իմ ապագա ծրագրերը, բացի քաղաքականությունից, կապված են կրթական համակարգի հետ: Ես նախատեսում եմ նախագահական գրադարան բացել Թբիլիսիում», – Օբամայի հետ հանդիպման ընթացքում ասել է Սահակաշվիլին:
Հանդիպման ժամանակ, ըստ հաղորդագրությունների, Վրաստանի նախագահը դիմել է ԱՄՆ-ի իր գործընկերոջը Վրաստանին տրամադրվող աջակցությունը շարունակելու խնդրանքով:
Նախագահ Օբաման իր հերթին դրական է գնահատել Վրաստանում ժողովրդավարության գործում Սահակաշվիլիի արված ներդրումը:
Կարդացեք նաև
«Ձեզանից հետո Դուք թողնում եք ժողովրդավարական և բարեփոխված Վրաստանի տեսքով կարևոր ժառանգություն», – Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ անցկացված հանդիպման ընթացքում նշել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման:
Արմեն Հովհաննիսյան