Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցության ղեկավարի նոր կոչը աղջիկներին. «Արտաամուսնական կապից երեխաներ ունեցեք»

Սեպտեմբեր 24,2013 18:02

Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը շարունակում է կիսվել իր ազատամիտ գաղափարներով:

Նորընտիր կուսակցապետը դժգոհում է, որ հայաստանցիները չեն կարողանում իրենց կյանքը լիարժեք տնօրինել. «Որովհետեւ հասարակական տարբեր դրսեւորումների ու տարբեր կարծիքների, արձագանքների առջեւ կարող են կանգնել»:

Ազատ սեռական կյանքով ապրելու կողմնակից Անի Զախարյանը Aravot.am-ին պատմեց, որ հայերի մեջ սեքսի քաղց է նկատել:Կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու հայտարարություն անելուց, հետո նրան մի հայ երիտասարդ տղա է գրել` անկեղծանալով, որ սեռական ազատ կյանքով ապրելու խնդիրներ ունեն ոչ միայն հայ աղջիկները, այլեւ տղաները. «Հավատացեք , այսօր շատ հայ տղաներ չեն կարողանում օգտվել հասարակաց տներից , եւ ես չեմ հարգում այն տղաներին, որոնք օգտվում են նման կանանց ծառայություններից, որովհետեւ տղամարդը ի վերջո պետք է արժանապատվություն ունենա եւ զուգընկերուհուն արագ չփոխի: Սրա լուծումն այն է, որ յուրաքանչյուր ոք ազատ կամքի դրսեւորմամբ, երբ սեռահասունացման իր տարիքի գագաթնակետին է հասնում, հանգիստ ձեւով դրսեւորի իր կյանքը, եւ հասարակությունն էլ պատրաստ լինի ոչ թե տվյալ մարդուն նայել որպես անբարոյականի, այլ բնական երեւույթի: Դա բնական, կենսական երեւույթ է»:

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը ոչ մի վատ բան չի տեսնում նաեւ արտաամուսնական կապի, երեխաներ բերելու մեջ. «Փաստաթուղթը չի որոշում կամ սահմանում ընտանիքը: Շատ զագսավորված ընտանիքներ կան, որոնք գիտենք` ինչ իրավիճակում են գտնվում: Հայրը տարիներով դրսում աշխատում է, կինը այստեղ միայնակ ապրում: Ընտանիքը ինձ համար զույգերի մեջ սերն է, փոխադարձ վստահությունն է, առողջ երեխաներն են»:

Նա արտաամուսնական կապի մեջ գտնվող կանանց հորդորեց սրտին մոտիկ չընդունել քննադատությունները. «Շատ նորմալ եմ նայում այն կանանց, որոնք իսկապես երեխա են ունեցել, որովհետեւ մայրանալու առաքելությունը կնոջ մեջ դրված է: Ենթադրենք երեխա են ունեցել, բայց չեն ուզում կյանքը կապել ինչ-որ տղամարդու հետ, հետո ի՞նչ»:

Անի Զախարյանը արդարացնում է արտաամուսնական կապերը ու հորդորում է չքննադատել, որովհետեւ. «Հնարավոր է` այնպես ստացվի, որ կնոջ մոտ այն տղամարդը, որը իր հոգու մեջ այդ վեհ զգացմունքը կառաջացնի, շատ ուշ հանդիպի: Բայց, միաժամանակ, կնոջ մոտ կա որոշակի տարիք, երբ այդ տարիքում կարող է երեխա ունենալ: Կինը կարող է իր երեխան ունենալ, հետո որոշակի տարիքում, երբ հանդիպի տղամարդուն, ում հետ կուզենա իր անձնական կյանքը դրսեւորել, թող դրսեւորի: Մենք պետք է սերունդ տանք մեր ազգին: Ես հիմա ինձ մեղադրում եմ` պետք է գոնե երկու, երեք երեխա ունենայի, որովհետեւ այն հայրենասիրական մղումները, որ ունեմ, բավականին սերմանած կլինեի երեխաներիս մեջ»:

Նրան երեխաներ ունենալուց հետ է պահել ուշ հասունանալը. «Իմ հասունացումը ուշ կատարվեց: Թեկուզ հիմա այս լուրջ հարցերի մասին խոսելուց, քաղաքական կոնտեքստից դուրս, ինձ զգում եմ 22 տարեկան աղջնակ եւ իմ մեջ չէր հասունացել մայրանալու բնազդը: Իսկ հիմա արդեն պատրաստ եմ»:

Անին նաեւ անկեղծացավ` արդեն գտել է իր ապագա երեխաների հորը ու նրան ամեն օր տեսնում է, առաջիկայում էլ խոստանում է իր սխալն ուղղել եւ երեխաներ ունենալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Անի Զախարյանի ֆեյսբուքյան էջից: Հրապարակում ենք իր համաձայնությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Դե հերիքա էս հոգնածի բերանից ամեն դուրս եկածը գրեք, սրա նմանների ջրաղացին ջուր ե՞ք լցնում: Ոչ մի լրատվամիջոց թող չտարածի իր ասածները, թող իր ֆեյսբուքի ընկերներով սահմանափակվեն սրա “փայլուն” մտքերը: Ասենք, “կուսակցությունա” բացել, ուրեմն պիտի ամեն դուրս տվածը գրե՞ք:

  2. Albert says:

    Ախր որ վերցնում ես,էդքան էլ սխալ բաներ չի ասում էս աղջիկը,մի քիչ խորթ ա մեր համար,բայց մեկ ա էդ երևույթները կան մեզանում, ուղղակի արվում են թաքուն,ամաչելով: Իրա ասածը առողջ հասարակության համար ա,բայց մենք դեռ պատրաստ չենք դրան:

  3. ՀՀ քաղաքացի says:

    Արտաամուսնական կապ ունենալու համար նախ պետք է ամուսնացած լինել: Անին ամուսնացած չի: Սա չէ նրա չակերտավոր խորիմաստ մտքերի պատճառը: Ամուսնացրեք այդ աղջկան:

  4. Սևակ Հովհաննիսյան says:

    Անի Զախարյան, Դուք երբ արտամուսնական կապից ունենաք 35 երեխա, ես ինքս կսկսեմ ձեր քարոզով զբաղվել:
    Իդեպ հատուկ առաջարկ ձեր կուսակցությանը և ձեզ, Ստեղծեք հասարակաց տուն, որտեղ կհավաքվեն արտամուսնական երեխաներ ունենալ ցանկացողները և իրենց համար կգտնեք համապատասխան գենետիկայով դոնոր տղամարդիկ:
    Վերջ տվեք ձեր ազգադավան գործունեությանը, այլապես ՄԵԼ-ը կսկսի հատուկ պայքար ձեր կուսակցության դեմ, սա ուղղակի նախազգուշացում է:

  5. Արթուր says:

    էս կնգա համար մե հատ բոյ-ֆրենդ ճարեք, ինքն էլ հանգստանա, մենք էլ պրծնինք իրանից, զզվցրեց արդեն…

  6. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելիներիս` մի բան հիշեցի… Նժդեհն ասում էր` եթե ուզում ես հաղթել թշնամուդ` խփիր նրա երեւակայությանը: Ես աղջիկն ուզում է, որ իր մասին խոսվի, եթե խփենք երեւակայությանը` չխոսենք եւ վերջ…ԱՆՊԱՊԱ երեխաների օգտին նրա քարոզն էլ կվերանա….

  7. Անի says:

    Փաստորեն նա հանդիպում է ոչ թե իր ապագա ամուսնուն,այլ ապագա երեխաների հորը:
    Մտածում եմ,որ նա որոշ հարցերում,գուցե ճիշտ է,սակայն համաձայն չեմ: Երեխան պետք է մեծանա ընտանիքում:Մոր հետ մեծացող տղան արվամոլ է դառնալու: Հետո ամեն ինչ կվերածվի նրան,որ կնմանվենք կենդանիներին: Սա էլ է մի ծրագիր ազգ,ընտանիք վերացնելու համար:

    • Էմմա says:

      Ներողություն, Անի, բայց ի՟նչ է նշանակում «մոր հետ մեծացող տղան արվամոլ է դառնալու»: Եթե նույնւսկ մի կողմ դնենք, որ արվամոլ չեն դառնում: Գիտե՟ք ինչքան կանայք կան, որ միայնակ են մեծացրել իրենց երեխաներին: Թեկուզ զոհված ազատամարտիկների կանայք, մենք պատերազմ տեսած երկիր ենք, ու շատ կանայք կորցրել են իրենց ամուսիններին ու միայնակ տղա երեխաներ մեծացրել: Խնդրում եմ` մի քիչ մտածեք գրելուց առաջ:

  8. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի admin-ներ. այս գրառումը, իմ կարծիքով, վիրավորանք է պարունակում կայքի հասցեին:

    • Եվ այդ գրառումը հեռացրեցի, եւ այլ վիրավորանք պարունակող գրառումներ եւս չեն հրապարակվելու:
      Հետաքրքիր է՝ մեր կայքում հրապարակված մի քանի տասնյակ նյութերից կարդալու համար ընտրում են հատկապես այս մեկը՝ այլ ոչ ազատամարտիկների, մտավորականների հետ հարցազրույցները, դիտումներ ապահովում դրա համար, իսկ հետո մեզ մեղադրանքներ ուղղում… «Առավոտից» առաջ ու հետո նրա հետ այլ ԶԼՄ-ներ էլ են հարցազրույց արել, մամուլի ակումբների հյուր է եղել, հեռուստածրագրերի էլ:

  9. Maxim says:

    Անին բարձրացնում է մի շատ պրոբլեմային հարց, նույնիսկ համայն մարդկության համար, ուստի դրա լուծումը չտեսնելով,՝ շատերին զայրացնում է: Սակայն հանուն անկեղծության պետք է ասել, որ
    այն առնչվում է շատ-շատերիս: Նույնիսկ ամուսնացած մարդկանց, առավել ևս ամուսնալուծված և
    ամուրի մարդկանց համար՝ այդ պրոբլեմը արդիական է: Եվ այդ պրոբլեմը լուծումը գլխավորապես
    կախված է մարդկանց սոցիալական վիճակից: Թեպետ սոցիալապես ապահով երկրներում էլ,՝ առաջ
    է գալիս մեկ այլ պրոբլեմ, ինչպես ասենք Շվեդիայում, երբ կանայք հանուն իրենց կարյեռայի չեն
    ցանկանում երեխա ունենալ մինչև 40-45 տարեկանը, իսկ որից հետո ինչպես նչվեց՝ չեն կարողանում:
    Այդ իսկ պատճառով շատ տղամարդիք ընտանիք են կազմում՝ ֆիլիպինուհիների, հարավային Կորեյաի, նույնիսկ Վյետնամցի կանանց հետ, երբեմն կապը պահպանելով իրենց ազգի կանանց հետ:
    Իհարկե ամենալավը՝ ոսկե միջինն է, կամ ինչպես վերջերս հաճախ կրկնում ենք, -որ ամեն ինչ լինի չափի մեջ: Բայց ո՞րն է ոսկե միջինը կամ չափը, դժվար է ասել: Երևի ամենքը՝ ինքն է որոշում:

  10. Mariam says:

    Ես անձամբ դեմ եմ արտաամուսնական երեխա ունենալու գաղափարին, քանի որ որպես կին կարծում եմ, որ պարտավոր եմ իմ երեխային ապահով լիարժեք ընտանիքով: Բայց կան շատ այլ կանայք, որոնք այդպես էլ չեն հանդիպում այն տղամարդուն, որի հետ կցանկանային իրենց կյանքը կապել և նման կանայք ունենում են երբեմն երեխաներ՝ հասարակությունը ուզի, թե ոչ: Հարցն այլ է. արդյոք պետք է նման երեխաները և կանայք քարկոծվեն:
    Անի Զախարյանին տրվեցին բազում պիտակներ՝ անբարոյական, փողոցային, ազգի դավաճան… Ուզում եմ հարցս հղել հատկապես արական սեռի ներակայացուցիչներին. արդյոք ինքներդ չեք կարծում, որ երբեմն ինքներդ եք զոհ գնում այդ համընդհանուր հասարակական կարծիքին: Ինչ են Ձեզ համար հաճելի, երբ Ձեզ հետ ամուսնացող կինը Ձեզ խոստովանում է, որ մինչ Ձեզ հանդիպելը այլ տղամարդու է սիրել ու սեռական կապ ունեցել, թե ավելի հաճելի է խափված լինել, այսպես կոչված կարմիր խնձորով Ձեր աչքերը փակելով: Զրուցեք որոշ բժիշկների հետ, որոնք արհեստականորեն վերականգնում են կանանց ՛մաքրությունը՛ և կհասկանաք, թե ինչ ահռելի տոկոս է Ձեզնից խաբվել և երբեք չի էլ կարող բացահայտել չշմարտությունը:
    Այս թեման մեզ մոտ տաբու է, բայց այն առկա է և այն բարձրաձայնողին պիտակավորում ենք: Ես Անիի առաջարկները միանշանակորեն չեմ ընդունում և իմ դստերը նման ոգով չէի դաստիարակի: Բայց և որպես քաղաքացի իրավունք չունեմ քննադատելու այն կնոջը, որը ուրիշ ճանապարհ է ընտրել: Ուզենք թե ոչ, մեր հայ կանայք ունենում եմ և արտաամուսնական կապեր, և երեխաներ: Հարցն այն է, արդյոք հասարակությունն ունի բարոյական իրավունք նրանց պիտակավորելու:
    Ինձ համար իր կնոջը դավաճանող տղամարդը նույնքան ստոր է, որքան փողոցայինը կամ ամուսնուն դավաճանող կինը: Սակայն նմանց տղամարդկանց հասցեին ոչ ոք չի համարձակվում թթու խոսք ասել մեր ունեցած կարծրատիպերի պատճառով:

  11. Արամ says:

    Հարգելի Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
    Բա եթե ինքներդ էլ այս գրառումը համարում եք ցածրորակ, ի՞նչու եք այն տեղադրում: Տեղադրում եք, որ հավաքեք դիտումներ: Նենց որ ընթերցողին պետք չէ մեղադրել, որ կարդում են էս հիմարությունը: Այն այստեղ տեղադրելու նպատակը հենց դա է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30