Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի սրահում այսօր Եվրամիության ֆինանսավորմամբ տեղի ունեցավ «Ստանդարտների ներդաշնակեցում և ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացում» թեմայով մարզային սեմինարը: Այն Հայաստանում իրականացվող «Թվինինգ» ծրագրի շրջանակներում է, որի տևողությունը 18 ամիս է ու արդեն մոտենում է ավարտին:
Եվրամիության ներկայացուցիչ , ծրագրի մշտական խորհրդատու Վիլիամ Ֆրենկ Հարիսը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ուսումնասիրել են ՀՀ շուկան, մասնավորապես ոչ պարենային ապրանքները , որտեղ անվտանգության խնդիրներ կան: Օրինակ` Հայաստան ներմուծված էլեկտրական սարքավորումները, այդ թվում թեյնիկները անվտանգ չեն:
Նրանք ուսումնասիրել, փորձաքննության են ուղարկել նաև տեղի արտադրանքը, օրինակ` Հայաստանում արտադրված խաղալիքները, որոնք, եվրոպացի փորձագետի գնահատմամբ, համեմատաբար անվտանգ չեն:
Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի տեղակալ Արարատ Սարգսյանն էլ թեյնիկների վտանգավոր լինելու մասին առաջին անգամ լսում էր լրագրողներից:
Կարդացեք նաև
Թեմայի մանրամասները` վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ