Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան միշտ էլ աչքի է ընկել զգեստների հարցում տարօրինակ ընտրությամբ՝ կիսամերկ, չափազանց կարճ հագուստներից մինչև անծայրածիր զգեստներ: «Առավոտ երիտասարդականը» երգչուհու պահարանից առանձնացրել է ամենատարօրինակ հագուստներից մի քանիսը:
2010թվականին MTV Video Music Awards 27-րդ արարողության ժամանակ Լեդի Գագան կրում էր հում մսից պատրաստված կիսաշրջազգեստ: Սա, իհարկե, դարձավ հասարակության լայն քննարկման առարկա: Որոշ ժամանակ անց Լեդի Գագան կրկին ապշեցրեց մարդկանց: Մանկական հաղորդումներից մեկի ժամանակ նա ներկայացավ Hello Kitty-ի փափուկ խաղալիքներից պատրաստված հագուստով՝ դառնալով մանուկների սիրելին:
konctanciya.info-ն հաղորդում է՝ Լեդի Գագան գիտի ինչպես հսկայական մեծ շոու կազմակերպել: Տորոնտոյում Annual MuchMusic Video Awards արարողության ժամանակ հայտնի երգչուհու կորսետը պայթեց հրավառությամբ՝ լուսավորելով և զարմացնելով հանդիսատեսին:
Կարդացեք նաև
Տարօրինակ և համարձակ հագուստների սիրահար է նաև բարբադոսյան երգչուհի Ռիհանան: Վերջերս Նյու Յորքի իր համերգային շրջագայության ժամանակ նա հանդես եկավ տարօրինակ ոճով: Կապույտ, կաշվե պիրկ տաբատի վրայից երգչուհին կրում էր երկար վանդակավոր բլեյզեր: Ռիհանայի մերկ կուրծքը զարդարում էր խաչը: Բլեյզերի տակից երգչուհին չէր հագել որևէ բլուզ և նույնիսկ կրծքալ: Հաղորդում է www.dailymail.-ը:
Խելահեղ զգեստները գրավում են շատ մարդկանց՝ այդ թվում աստղերի երկրպագուներին: Նման հագուստներով հանրությանը ներկայանալու համար երբեմն հայտնիներից ոչ միայն համարձակություն է պահանջվում, այլև օգնություն, հակառակ դեպքում՝ նրանք կարող են բեմից վայր ընկնել կամ էլ խճճվել, ինչպես եղավ ամերիկացի դերասանուհի Զոի Սալդանայի դեպքում, ում շատերը ճանաչում են որպես «Ավատարի» աստղ: 7days.ru գրում է՝ «Հատուցում» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային դերասանուհին ներկայացավ սև և սպիտակ զգեստով, որի առջև մասն ուներ կարճ կտրվածք, իսկ ետևում շարունակվում էր երկար կիսաշրջազգեստը: Չնայած զգեստի գրավչությանը՝ այն բավական անհարմար էր: Քայելիս դերասանուհու ոտքերը խճճվում էին զգեստի փեշերի մեջ: Նա հազիվ էր կարողանում պահել հավասարակշռությունը: Գործընկերները, տեսնելով Սալդանային անհարմար իրավիճակում, անմիջապես օգնության են հասնում:
Զգեստի պատճառով անհարմար իրավիճակում է հայտնվել նաև աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: eg.ru-ն գրում է. «Գերմանական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերի ժամանակ երգչուհի խոսում էր իր նոր հիթի և ալբոմի մասին, երբ սայթաքեց և իր վրա սևեռեց հանդիսատեսի ուշադրությունը: Երգչուհու քաթարե զգեստը դավաճանեց նրան: Լոպեսի կուրծքը ևս սայթաքեց զգեստի տակից, ինչն էլ ֆիքսեցին ֆոտոլրագրողները»:
Պատրաստեց՝ Նազենի Բաղադասարյանը