Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցին՝ «կողմ ե՞ք ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը, թե՞ ոչ» «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պատասխանել է.
«Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ իմ տեսակետն արտահայտել եմ Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնի կողմից սեպտեմբերի 12-ին Մարիոթ հյուրանոցում կազմակերպված «Հայաստանի նոր ընտրությունը. Տնտեսական և քաղաքական ապագայի սցենարներ» թեմայով սեմինարում, որին Դուք ևս ներկա էիք, ինչպես նաև սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին: Հայտարարության տեքստին կարող եք ծանոթանալ իմ ֆեյսբուքյան էջից»:
Ինձ թվում է թևանը,՝ ռոբիկից, շեռժիկից ու շաշիկից պակաս հայրենասեր չէ, ուղակի համեստություն է անում, կամ էլ ծպտյալ հայրենասեր է: