Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ. «քաղաքացի-պահանջատեր» եզրույթը վերաբերում է նաև իրավաբանական անձանց

Սեպտեմբեր 24,2013 17:08

«Փաստինֆո». «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը հետևյալ մեկնաբանությամբ. «քաղաքացի-պահանջատեր» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել, հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց:   Այսօր նման որոշում կայացրեց Սահմանադրական դատարանը, ելնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից:  

Միաժամանակ ՍԴ-ն իր որոշման մեջ ամրագրեց, որ դիմողի նկատմամբ  կիրառված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:   ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:  

Բանկի կողմից վիճարկված դրույթով սահմանվում է, որ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթի կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:   Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն անցած տարի դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով հարգելի համարել ԴԱՀԿ ծառայություն կատարողական թերթ ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված ժամկետում դիմել է, սակայն կատարողական թերթը ժամանակին չի ստացել:    

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30