Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. Եթե միություններից զերծ մնանք` կմեկուսանանք (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2013 16:23

«Անկախությունը պետության համար հնարավորություն է ինքնուրույնաբար որոշում կայացնելու, ներքին եւ արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու»,-այսօր, «Դեբատ» ակումբում խոսելով անկախության տարիների ձեքբերումների մասին, ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա, պատմության ընթացքում շատ ազգեր հասել են անկախության` որպես բարձրագույն արժեքի. «Իսկ Հայաստանի անկախությունը ձեռք բերվեց բավականին թանկ գնով, այդ թվում նաեւ` պատերազմի գնով, այդուհանդերձ, մնում է ամբողջովին չգիտակցված, եւ եթե մենք նայելու լինենք 22 տարիներին` կգնահատենք` որպես բազում կորցված հնարավորությունների տարիներ»:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով, «Անկախությունը պատմությանը տվել է հնարավորություններ ունենալու շատ լավ երկիր, իսկ եթե չունենք, նշանակում է, որ չենք օգտագործել այդ հնարավորությունը, սա է պատճառը, որ ՀՀ քաղաքացին չի տեսնում անկախության բարիքները: Շատերը ունենալով իրենց սպասումների եւ իրականության միջեւ մեծ անդունդ` կարոտում են Սովետական միությանը եւ չեն գիտակցում անկախության, որպես բարձրագույն արժեքի ընկալման»:

Բանախոսներից մեկի` հասարակագետ Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքերով էլ` «Եթե հիշելու լինենք 88-90-ական թվականները, պետք է հիշել, որ նոր պետության մասին պատկերացումները` չկարողացանք ստեղծել, քանի որ այդ ժամանակ մենք չունեինք նաեւ մեր Սահմանադրությունը եւ արտագրելով ուրիշ պետության Սահմանադրությունը, ուրիշների արձանագրած հաղթանակները արդյունավետ չաշխատեց մեր երկրում, ուստի պետք է ունենալ մեր հասարակությանը համապատասխան Սահմանադրություն»:

Ըստ պարոն Սաֆարյանի, Հայաստանի` Մաքսային միությանը միանալով` պարզապես հերթական վտանգավոր գործընթացի հիմք է դրվում, որից «նույնքան վախենալու եւ մտահոգվելու կարիք կա, որքան հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկին, արձանագրությունները նախաստորագրելիս»: Ըստ նրա, եթե այն ժամանակ մենք խաղ խաղացինք մեր ազգային իրավունքի հետ, ապա հիմա մի նոր խաղ է սկսվում:

Լեռնիկ Ալեքսանյանն էլ նկատեց. «Առանց տնտեսական եւ քաղաքական անկախության երկիրը չի կարող համարվել անկախ: Ամբողջ աշխարհում առկա լինելով բազում միությունները` աշխարհաքաղաքական, քաղաքական, ռազմաքաղաքական, Հայաստանը անմասն չի կարող մնալ այդ պրոցեսներից, որովհետեւ զերծ մնալ այդ միություններից, կնշանակի մեկուսացում»:

Մանրամասները` տեսանյութում:

Պարոն Ալեքսանյանը ասաց, որ Մաքսային միությանը անդամակցելը անակնկալ քայլ չի եղել մեր իշխանությունների կողմից. «Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը ավելի շատ պատրաստ է Մաքսային միության, քան Եվրոպական միության մեջ մտնելու: Հայաստանի շահերը Ռուսաստանի հետ համընկնում են, եւ սրա մասին դեռ ասել են քաղաքական եւ ոչ քաղաքական մեր մեծերը»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30