Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորները տեղյակ չեն Վոլոդյա Ավետիսյանի համար ստորագրահավաքից

Սեպտեմբեր 24,2013 15:50

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը ԳԱԼԱ TV-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով ազատամարտիկների ստորագրահավաքին միանալու են նաեւ ԱԺ պատգամավորներ: «Ստորագրահավաքին կմասնակցեն ոչ միայն ազատամարտիկները, այլ նաև ԱԺ պատգամավորները, որոնք երաշխավորագրի տեսքով կներկայացնեն իրենց ստորագրությունները` Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով»,- ասել է նա:

Aravot.am-ը փորձեց ճշտել, թե ԱԺ պատգամավորներից հատկապես ովքե՞ր են պատրաստվում միանալ ստորագրահավաքին: Հետաքրքիր էր, բայց մեզ հետ զրուցած պատգամավորներն առաջին անգամ էին լսում նման նախաձեռնության մասին:

Ենթադրվում էր, որ նման քայլ կարող էին անել ԲՀԿ խմբակցության պատգամավորները, քանի որ երեկ ազատամարտիկները հանդիպել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անտեղյակ է նման մտադրություններից:

Նման նախաձեռնությունից անտեղյակ էին նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ավելին, մեր զրուցակիցներից ոմանք անգամ թերահավատորեն արտահայտվեցին պատգամավորների՝ ստորագրահավաքին միանալու հավանականությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30