Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյանին բուժող բժիշկը ցուցմունք տվեց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2013 15:46

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, ԱրսենԱվետյանի եւ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստին դատարան ներկայացած վկաներից հարցաքննվեցին երեքը:

Վկաները բժիշկներ էին, որոնցից մեկը փորձագետ էր, որը նախաքննության ժամանակ պարզաբանում էր տվել այս գործով տուժող Ռոբերտ Ավետյանի դեմ օգտագործվելիք «ազալեպտին» հոգեմետ դեղահաբի վերաբերյալ:

Վկաներից մեկն էլ Ավանի հոգեբուժարանի բժիշկն էր:

Ըստ մեղադրական եզրակացության, որը հրապարակեց դատախազ Արամ Ամիրզադյանը, Վարուժան Սավդալյանը իր ուղեւորին, որը հաշվառված էր հոգեբուժարանում,  տանելով Ավանի հոգեբուժարան, նրանից էր խնդրել ձեռք բերել երեք դեղահաբ, այնուհետեւ նույնքան պատվիրել էր:

Վկաներից մեկն էլ Արկադի Վարդանյանին բուժող բժիշկն էր, որից հեռախոսով Վարդանյանը հարցրել էր տվյալ դեղահաբի մասին:

Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են Ռոբերտ Ավետյանի՝  Արսեն Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու, թմրանյութի իրացման եւ հանցագործության նախապատրաստման մասին չհայտնելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30