«Արգենտինոս» ՖԱ 19-ամյա ֆուտբոլիստ Գասպար Ինյակեսը երկար կհիշի «Բոկա Խունիորսի» հետ հանդիպումը:
Խաղավերջին, «Բոկայի» հերթական գրոհի ժամանակ, նա մրցակցին դիմավորելու ճանապարհին ընկել է, սակայն, այնուամենայնիվ, որոշել խանգարել նրան: Գլխով յուրատեսակ սահանկում կատարելով` նա գցել է մրցակցին, ինչի համար պատժվել է դեղին քարտով: Սակայն դա դեռ գլխավորը չէ: Բախման ժամանակ Ինյակեսը ծնոտի լուրջ վնասվածք է ստացել եւ մի քանի ատամ փշրել: Այս մասին տեղեկացնում է РБК-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ