Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե ուրեմն թող ասեն` մեզ համար Թուրքիան հավասարազոր է Իտալիային, եթե մենք ներկրվող թուրքական սնունդը չենք ստուգում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2013 15:29

Թուրքիայից Հայաստան 7 տեսակի սննդամթերք է թույլատրվում ներմուծել, որը սահմանային անցակետում ստուգման չի ենթարկվում, բավարար են միայն այդ ապրանքների ուղեկցող փաստաթղթերը, ըստ որոնց, այդ սննդատեսակներն անվտանգ են: Նման որոշում այս տարվա հունիսին կայացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը չեղյալ համարեց նախկինում թույլատրող իր այն որոշումը, որի համաձայն այդ սննդամթերքներն արգելվում էին ներմուծել: Որոշման հիմնավորումը, ըստ նախարարության, այն է, որ արգելքի դեպքում կեղծ փաստաթղթերով թուրքական սննդամթերք էր ներմուծվում Հայաստան:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Արմատ» ակումբում հարց բարձրացրեց` ինչու մենք պետք է վստահենք Թուրքիային, որի ապրանքների անվտանգության փաստաթղթերով Հայաստան կներմուծվի սննդամթերք, իսկ մենք տեղում` անցակետում փորձաքննության չենք ենթարկելու.«Թուրքիան եւ Ադրբեջանը հո Իտալիան կամ Ֆրանսիան չե՞ն, որ սննդամթերքի անվտանգության ուղեկցող փաստաթղթերին հավատանք, իսկ գուցե Թուրքիայում մասնավո՞րն է տրամադրել ուղեկցող փաստաթղթերը և ինչքանո՞վ են դրանք հավաստի»:

Հ/Կ-ի նախագահը անդրադառնալով գյուղնախարարության հիմնավորմանն ասաց, որ եթե կեղծ փաստաթղթերով սննդամթերք է ներմուծվել, ապա սահմանային անցակետում ինչո՞վ են զբաղվում այդ 200 աշխատակիցները:

Մանրամասն` տեսանյութում

Բացի այս, պարոն Պիպոյանի խոսքերով` շատ հայեր չեն ցանկանա թուրքական վարունգ կամ լոլիկ գնել, սակայն այստեղ էլ հարց է առաջանում` «Արդյոք վերահսկողություն իրականացնող մարմինը կարողանալու է ապահովել, որպեսզի այդ սննդամթերքը, հիմնականում բանջարաբոստանային, որը որ չունի մակնշում, ինչը պարտադիր է, իրացման ցանցում տարանջատված լինի տեղականից»: 

Բաբկեն Պիպոյանի խոսքերով` ըստ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության, հունիսի 7-ից մինչ օրս ադրբեջանական ծագման ապրանքներ չեն բերվել Հայաստան, իսկ Թուրքիայից ներմուծվել է կիտրոն, մաստակի տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ, ընդ որում լաբորատոր փորձաքննության են ենթարկվել միայն մաստակները. «Քանի որ անվտանգության փաստաթղթերը չեն բավարարել կառավարության որոշման պահանջները: Այսինքն մնացած ապրանքները ներկրվել են առանց լաբորատոր փորձաքննության: Հիմա առանձնահատուկ ուշադրության եմ հրավիրում խմորիչի վրա. կարելի է հարեւան երկրից, որի հետ սահմանը տարիներով փակ է, առանց փորձաքննության խմորիչ թողնել մեր երկիր, ես դեմ չեմ, բայց թող բացեիբաց հայտարարեն, որ մեզ համար Թուրքիան լրիվ հավասարազոր է Իտալիային, Ֆրանսիային»:

Ըստ Բաբկեն Պիպոյանի, եթե անգամ սննդի անվտանգության պետական տեսչությունը սահմանին  փորձաքննություն չի անում, ապա իրացման ցանցում պարտավոր է, ինչը կրկին չի անում:

Բաբկեն Պիպոյանը տեսչությանն առաջարկել է մի իրավական փաստաթուղթ, որով բուսասանիտարական մթերքների նկատմամբ հսկողության կարգ պետք է ընդունվեր, սակայն այն այդպես էլ չընդունվեց. իսկ թե ինչո՞ւ եւ ում է ձեռնտու նման վիճակը Հայաստանում, Aravot.am-ի հարցի պատասխանը` շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30