Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ամեն 3-րդը սոված է քնում. Գրետա Վերդյան

Սեպտեմբեր 24,2013 15:14

«Փառատոնը կկայանա, բայց խնդիրներով, դժվարություններով եւ հետաձգումներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աղասի Այվազյանին նվիրված երկրորդ փառատոնի խնդիրների առնչությամբ նշեց թատերագետ Լևոն Մութաֆյանը:

Նրա խոսքով՝ հայ իրականության մեջ, ցավոք սրտի, Աղասի Այվազյանի գրական ստեղծագործությունները շատ քիչ են լուսաբանվել: Տարիներ առաջ մեծ գրողի մահվանից հետո, արվեստագետի այրին` Գրետա Վերդյանը, նախաձեռնեց այվազյանական փառատոների մի շարք, որի նպատակն էր` ձևավորել որոշակի դաշտ`Այվազյանի դրամատուրգիան ապրեցնելու համար և մեր ժամանակակից թատրոնում ձևավորել Աղասի Այվազյանի թատերական խորան.

«Երկու տարի առաջ՝ նախորդ փառատոնն իր շուրջը համախմբեց ոչ միայն պրոֆեսիոնալ թատրոնները, այլև երիտասարդական, սիրողական թատրոնները: Սա այն եզակի փառատոներից է, որի, ցավոք սրտի, պետական աջակցությունը չափազանց քիչ է և դեռ չի հասել այն մակարդակի, որ հնարավոր լինի իրականացնել բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները»:

Թատերագետի համոզմամբ՝ տիկին Գրետան դիմել է բազմաթիվ պաշտոնյաների, կրոնական գործիչների, բազմաթիվ կառույցների, որպեսզի աջակցեն փառատոնին, սակայն պատշաճ աջակցություն չկա:

Aravot.am-ի հետ զրույցում Այվազյանի այրին՝ Գրետա Վերդյանը նշեց, որ փառատոնի համար մեծ վախ կա, հնարավոր է՝ այն հետաձգվի.

«Բոլոր թատրոնները պատրաստ են, բոլորը պրոֆեսիոնալներ են, պարզապես գումար չկա: Մի լումա ոչ մեկը չի ցանկանում ներդնել, մշակույթի նախարարությունն ասում է՝ գումար չկա, բայց ես նախարարություն եմ դիմել անցած տարվա հոկտեմբեր ամսին, մինչ այսօր ոչ մի նորություն: Միայն հույս կա վեհափառից ու քաղաքապետարանից, դեռ սպասում եմ»:

Իսկ ինչ վերաբերում է պատճառներին, տիկին Գրետան նշեց, որ աղքատ երկիր է, Հայաստանում ամեն մի 3-րդը սոված է քնում:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    հայաստանում ամեն 3-րդը սոված է քնում, որևհետև Հայաստանը՝ ավազակապետություն է դարձել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30