Ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին լրատվամիջոցները շտապել էին տեղեկատվություն տարածել, իբր ուկրաինացի երկու կին ըմբիշներ, այդ թվում նաեւ` Բուդապեշտում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած 67 կգ քաշային Ալինա Մախինյան, հաջորդ տարվանից աշխարհի առաջնություններում պաշտպանելու են Ադրբեջանի դրոշի պատիվը:
Սակայն մարզուհին հերքել է դա` հայտարարելով. «Դա ճիշտ չէ: Ես մնում եմ եւ շարունակելու եմ հանդես գալ Ուկրաինայի հավաքականի կազմում: Նրանք ինձ առաջարկություն արել են, բայց ես մերժել եմ», – մարզուհու խոսքերը մեջբերում է «Сегодня»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ