«Ամեն մի մարդ պոտենցիալ հանցագործ է, ես գործի նյութերին ծանոթ չեմ, որ ասեմ՝ Վոլոդյա Ավետիսյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց մարտական լրագրող Ռուբեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե մի մարդ ընդունակ է իր ազատամարտիկ ընկերների համար նստացույց անել, բողոքի ձայն բարձրացնել , ապա նա ընդունակ չէ կաշառք վերցնել:
Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրենք աջակցելու են Վոլոդյա Ավետիսյանին: Ըստ նրա` սա այն դեպքը չէ, որ իշխանություններն ասում են, թե պայքարում են կոռուպցիայի դեմ:
«Ժողովուրդը հուսալքված է, այսօր ազատամարտիկը պետք է բարձրացնի հարցեր ու պայքարի: Իսկ մեր երկրում ոչ մեկն ապահովագրված չէ ու Վոլոդյայի փոխարեն կարող էին լինել բոլորը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ