Այսօր «Հայելի» ակումբում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը խոսեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունից:
Մանվել Եղիազարյանի խոսքով` չհամախմբվելով իշխանափոխություն չի լինում. «Այդ տղան սոցիալական ծանր վիճակի մեջ էր, նա ամիսներով ցույց էր անում, կարելի էր չէ՞ հարցերը լուծել: Վոլոդյա Ավետիսյանը ոչ տուն էր քանդել, ոչ էլ չգիտեմ ինչ էր արել, նա այդ ֆիգուրան չի, որի միջոցով փորձեն մյուսների վրա ազդել»:
Մանվել Եղիազարյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելն անիմաստ էր, եւ միտք չուներ մի մարդու ձերբակալել, ով շատ հանգիստ առաջարկներ էր ներկայացնում, վարչապետի հետ էր հանդիպում: «Կարելի էր նրան հրավիրել մի տեղ եւ նրան ասել` գումարը հետ վերադառնա, մենք չէ, որ չգիտենք, թե ինչ պատճառով է դա արվել»,-ասաց Մանվել Եղիազարյանը:
Նա նաեւ նշեց, որ եթե մենք ունենայինք օրենքի տառին համապատասխան երկիր, ամեն ինչ այլ կերպ կլիներ: «Նրա արածը հավասար է ձու գողանալուն»,- ասաց Մանվել Եղիազարյանը, հավելելով, որ իշխանություններին է ավելի շատ վնաս նրա ձերբակալությունը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ