Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքը պարտքեր է կուտակում

Սեպտեմբեր 24,2013 14:08

Օգոստոսի 2-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ եթե 2012 թվականին Հայաստանի համայնքներում աշխատավարձի պարտքը 92,929 միլիոն դրամ էր, ապա այս տարվա հուլիսի 15-ի դրությամբ՝ արդեն 102,402 միլիոն դրամ: Աճը՝ 9,2 տոկոս: Վիճակագրական տվյալները մեզ էր տրամադրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Նույն նախարարությունը մեզ է տրամադրել նաեւ համայնքներում աշխատավարձի պարտքի չափը 2013 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ: Համաձայն այդ տեղեկանքի՝ ՀՀ  բոլոր 912 համայնքներում կա 101,023 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, կամ՝ երկու ամսում մարվել է մոտ մեկ միլիոն դրամ պարտք՝ ամբողջի 0,9 տոկոսը: 101,023 միլիոն պարտք ունեն Հայաստանի 10 մարզերից երեքը:

Աշխատավարձի պարտք չունեն Արարատը, Կոտայքը, Լոռին, Շիրակը, Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշը: Արագածոտնում տարեսկզբին կար 7,248 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, հուլիսի 15-ին` 4,189 միլիոն դրամ, հիմա` 3,499 միլիոն դրամ: Գեղարքունիքում 2013 թվականի հունվարի մեկին կար 60,154 միլիոն դրամ, հուլիսի 15-ին՝ 85,502 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, հիմա՝ 89,185: Արմավիրի մարզի համայնքներն ունեին 4,213 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, հուլիսի 15-ին՝ երեք անգամ ավելի՝ 12,019 միլիոն դրամ պարտք, իսկ հիմա՝ 8,399 միլիոն դրամ:

2009 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչները: Չափորոշիչներից մեկն էլ պարտքերի բացակայությունն է:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30