Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհասկանալի մոտիվներ

Սեպտեմբեր 24,2013 13:28

«Կոբա, ինչի՞դ է պետք իմ մահը»:  Այդպիսի երկտող, ինչպես հայտնի է, հայտնաբերվել է  Ստալինի արխիվում: Դրա հեղինակն է խորհրդային առաջնորդի նախկին զինակից Նիկոլայ Բուխարինը. այդ հուսահատ երկտողը նա գրել է   գնդակահարվելուց մի քանի ժամ առաջ՝ դիմելով նախկին ընկերոջը վերջինիս բոլշեւիկյան կեղծանունով: Իսկապես, ի՞նչ խնդիր էր լուծում Ստալինը՝ 1938 թվականին վերացնելով իր համար որեւէ վտանգ չներկայացնող, որեւէ լծակներ չունեցող բոլշեւիկի եւ մեղադրելով նրան լրտեսության մեջ: Իշխանության համար պայքարն ավարտվել էր, ամեն ինչ Ստալինի ձեռքում էր, Բուխարինի կողմից դավադրությունը բացառված էր: Ռացիոնալ բացատրություններ չկան. հավանաբար, ինչ-որ անհասկանալի էմոցիաներ են, ինչ-որ քինախնդրություն, որը կարող էր առաջանալ, օրինակ, այն պատճառով, որ դրանից 16 տարի առաջ Լենինը Բուխարինի մասին ջերմ էր արտահայտվել:

Իհարկե, «Ժողովուրդների հոր» եւ հայկական էպոսի մասնագետի միջեւ ոչ մի ընդհանրություն չկա, բայց ես այս դեպքում էլ չեմ հասկանում, թե ինչու էր Վարդան Սեդրակյանը ցանկանում սպանել Պարույր Հայրիկյանին: Ի՞նչը չէր կիսել ԱԻՄ առաջնորդի հետ: Պարոն Հայրիկյանն ունի իր բացատրությունը, որը, ճիշտ է, երեւակայական ոլորտից է: Ըստ այդմ, Պուտինը ուզում էր Հայաստանը մտցնել Մաքսային միություն եւ տեսնելով, որ դրա միակ պատնեշը Հայրիկյանն էր, Սեդրակյանին մահափորձ էր պատվիրել, վերջինս էլ պատվիրել էր իր գաջագործներին: Իհարկե, դրան դժվար է հավատալ, բայց դա ինչ-որ բացատրություն է: Մնացածը իմ ռացիոնալ ընկալումներից դուրս է:

5-6 տարի առաջ ես ձեւավորված պատկերացումներ ունեի, թե ինչն է մարդկանց համար կարեւոր, ինչը կարող է նրանց զայրացնել, ցնցել, խոցել, ինչի համար են նրանք կարող վրեժ լուծել եւ այլն: Բայց ինտերնետը, կայքերը, սոցցանցերը  բացահայտեցին մարդկային բնավորությունների, ձգտումների եւ երազանքների բոլորովին մի նոր շերտ: Ես չէի պատկերացնում, որ աշխարհում այդքան շատ են ոչ ադեկվատ մարդիկ, որոնց վարքի «շարժիչ ուժերը» հնարավոր չէ որեւէ կերպ բացահայտել: Եթե Վարդան Սեդրակյանի նկատմամբ դատավճիռն արդարացի է, ապա գուցե նա է՞լ է այդ մարդկանց շարքից:

Դարձյալ չեմ ուզում որեւէ զուգահեռ անցկացնել, բայց ես չեմ հասկանում նաեւ վեճի բռնված մեր կոմպոզիտորներին: Սովետի ժամանակներն անցել են՝ Կոմպոզիտորների միության նախագահը երաժշտության նախարար չի, արժե՞ արդյոք այդ պաշտոնի համար նյարդեր ծախսել: Բոլորիդ առաջ միեւնույն հնգագիծն  է՝ ստեղծագործեք ձեր հավեսին: 70-80-ականների սահմանագծին ես անհամբեր սպասում էի Կոմպոզիտորների միության համագումարներին եւ պլենումներին, որովհետեւ մի քանի օր հնչելու էին տասնյակ նոր ստեղծագործություններ: Հիմա տագնապով սպասում եմ, թե ինչպես են համագումարում իմ կողմից հարգված մարդիկ իրար «քլնգելու»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Azad says:

    Ստալինին սևացնողները կամ չգիտեն պատմությունը կամ խեղաթյուրում ճշմատությունը: Բուխարինը դավաճանեց երկրին և իշխանությանը: Նա միացավ Կամենևին ևԶինովևին: Ընդհատակյա կազմեց հակաբոլշևիկյան -Դրոցկիստական խմբավորում իշխանական հարված անցկացնելու նպատակով: Այ սինքն նա պատկանում էր ղեկավարներին ովքեր ծրագրումէին իշխանությունը գրավել երկիրը հանձնել Հիտլերին: Տրոցկիիստներն էին որ Հաեատանու սպանեցին Բակունցին և հալածանքի ենթարկեցին Եղիշէ Չարենցին: Սա է ճշմարտությունը: Հարկ է լավ իմանալ պամությունը: Ստալինը նաև սիրում էր Հայ ժոշովրդին: Վրացի Մենշևիկ ներն էին իր գլխավոր հակառակորդնրը:

    • Tigran says:

      Հա,Ազադ ջան,ճիշտ ես,Ստալինը հայերին շատ էր սիրում-մոսկովյան բանակցությունների ժամանակ քուչուկ Մուստաֆային ասել է,որ իր սիրելի հայերի հարցը թուրքերը 90տոկոսով լուծել են,մնացած 10 տոկոսն ել միացյալ ուժերով կլուծեն:Չե,չհավատաս չար լեզուներին,որ կոբան էդ բառերը հրճվանքով էր ասում-նա ուղղակի մղկտում էր…Ու մի բան էլ-Ազադ ջան դիմիր ԱԺ-ին,թող ստալինյան էդ հանճարեղ գրքույկը-Կռատկիի կուրս իստորիի ՎԿԲՊ-մտցնեն դպրոցական ծրագրի մեջ…

  2. Adminmailer says:

    Հարգելի Azad, կարծում եմ Արամ Աբրահամյանի խոսքը Ստալինի մասին չէր, այլ Սեդրակյանի: Այս ֆարսի մեջ ոչ Սեդրակյանն է Ստալինին համարժեք կերպար, ոչ էլ Հայրիկյանը՝ Բուխարինին, եթե մի պահ մոռանանք, որ Ստալինը բոլոր ժամանակների լավագույն “լեզվագետը, էպոսագետն ու պատմաբանն” էր, իսկ Հայրիյանը՝ ծնոտի վրա ու բերանի խոռոչի շուրջ առկա բուսականությամբ որոշ առումներով նմանվում է Բուխարինին:

  3. Հրանտ Պապիկյան says:

    Համենայն դեպս նայելով մեր շուրջը, տեսնելով թե հեղինակի նշած “ոչ ադեկվատ” մասսան ինչպես է օրեցօր շատանում և ավելի խոր արմատներ գցում, գալիս եմ եզրակացության, որ այսօր մեզ մի այդպիսի տեղական արտադրության “Ստալինը” չէր խանգարի, ասենք մի այդպիսի հայկական Պինոչետ, կամ на худой конец` Վանո…
    Փորձը ցույց է տվել, որ գլխավերևում կախված “Դամոկլյան սուրը” ոչ մի նորմալ մարդու համար վտանգավոր չէ, բայց անբարո, զոռբա և անկուշտ մարդկանց համար բավական էֆեկտիվ զսպաշապիկ կարող է հանդիսանալ…
    Ես կարծում եմ, որ “դեմոկրատիան”, “խոսքի ազատությունը”, իրենց իմաստով հրաշալի երևույթներ լինելով հանդերձ, իրականում իրենցից ներկայացնում են “ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ”: Պարկեշտ մարդու համար սա ոչինչ չի փոխի, քանի որ նա կշարունակի ապրել ինչպես իրեն դաստիարակել են, իսկ զոռբաների համար սա ուղղակի դրախտ է, որտեղ ամեն ինչ կարելի է անել, ում շալակն ասես ելնել, միայն թե կարողանաս արածդ ստորությանը “ճիշտ” մեկնաբանություն գտնել: Ի վերջո ով է տուժվում?? Դե իհարկե նույն պարկեշտ ու ազնիվ մարդիկ, որոնք էլ հենց անկեղծորեն պայքարում են այդ “արժեքների” համար… Ստացվում է մի արատավոր շրջան: Բայց սա չէ ամենավտանգավորը: Այս “ազատությունների” հետևանքով է հենց պարարտ հող ստեղծվում հեղինակի նշած ոչ ադեկվատ մարդկանց համար: Ինտերնետն ու սոցցանցերը հենց այդ տեսակի բազմացման համար էլ ֆինանսավորվում են, բազմատեսակ գրանտներն ու հիմար-հիմար պրոեկտները հենց այդ զոմբիացմանն են ծառայում…
    Ամենաթողությունը այն չէ, որ մի հոգեկան հիվանդ ուզեցել է սպանել մի ուրիշ ցնդածի: Գժանոցներում նման բաներ պատահում են: Ամենաթողությունը դա այն է, որ ամեն մի հոգեկան հիվանդ, պրիմիտիվ անձ, մարգինալ, կամ այլ հասարակական թափոն կարող է մեր “ԱԶԱՏ” երկրում ազատորեն գրանցվել որպես ՀԱՅԱՍՏԱՆ երկրի նախագահի և զինված ուժերի գերագույն հրամանատարի թեկնածու, ասուլիսներ տալ, միտինգներ անել, դրանով իսկ նմանեցնելով այդ երկիրը գժանոցի…

    • Հրանտ Պապիկյան says:

      ՈՒ հիմա Ձեզ հարցնեմ` բա ավելի լավ չէր մի նորմալ դիկտատոր ունենայինք, ջհանդամ թե մի երկու Բուխարինի գլուխ չեր ուտի, բայց գոնե կարգուկանոն կլիներ մի քիչ )))))))))))

    • Hakob says:

      ամբողջ հարցը հենց այն է, որ այդ “դեմոկրատիան”, “խոսքի ազատությունը”
      նույնպիսի տեսական կատրգորիաներ են, ինչպիսին էր “կոմունիզմը” :
      այդ հասկացությունները մոգոնեկլ են մարդիկ հասարակական կայնքում մաթեմաթիկորեն ասած ֆունկցիայի մաքսիմումներ սահմանելու համար: այսինք նրանք վերջին հաշվով մաթեմաեիկական ապարատ են, հասարակական կյանքը կանոնակարգելու համար:
      սակայն այդ ապարատը հրաշալի գործում է միայն այն դեպքում, երբ այդ “հասարակությունը” բաղկացած է ընդամենը մեկ անձից: կոպիտ ասած մարդ, որը ապրում է անմարդաբնակ տեղանքում:
      այ այդտեղ է իսկական դեմոկրատիան, խոսքի ազատությունը, կոմունիզմը:
      հերիք է որ այդ մարդկանց քանակը դառնա մեկից ավել /ինչպես եղավ ավետարանական դրախտում/ ապա այդ կոմունիզմը ու դեմոկրատիան իր խոսքի և մյուս ազատություններով գահավիժեց անդունդ , / մեր դեպքում Երկիր մոլորակ/
      🙂

  4. Maxim says:

    Երբ Azad- ը պաշտպանում է Ստալինին, ինձ թվում է թե՛ նա էլ է Հայրենական մեծ պատերազմի
    մասնակիցներից, որոնցից քչերը կարող էին չաստվածացնել Ստալինին: Նույնիսկ ԽՄ-ն փլուզումից,
    քիչ առաջ, իմանալով հանդերձ բոլոր դավադրությունները,՝ սկսած Մոլոտով-Ռիբենտրոպ գախտնի համաձայնագրից, և վերջացրած Եվրոպայի վերաբախշման ծրագրերից, էլ չխոսենք անհամար, անիմաստ մարդկային զոհերից:
    Մարդկանց մի տեսակ կա, որոնց մեջ հավերժ նստած է Ստալինատիպ մարդկանց հավերժացումը, և
    աստվածացումը, գուցե դա իրոք ասյական մտածելակերպ է, որը մեր ժողովրդին էլ է շատ հոգեհարազատ:
    Թեպետ ես բացահայտ շեղվեցի տվյալ թեմայից, բայց կարծում եմ մեր այսօրվա Ստալինի հերթական
    դավադրությունների մի մասնիկն է, որը արվում է էպոսագետի և Հայրիկյանի շուրջ, եթե ոչ կոնկրետ նպատակով, ապա իմիտացիա է՝ մեկ այլ դավադրություն նախապատրաստելու համար:

    • azad says:

      ինձ թվում է թե՛ նա (Ազատ)էլ է Հայրենական մեծ պատերազմի
      մասնակիցներից, որոնցից քչերը կարող էին չաստվածացնել Ստալինին

      Դուք էնպես հոյակապ էք ներկայացրել Ստալինի ժողովրդականությունը որ ինձ ասելիք չի մնում: Ես Հայաստան չեմ ծնվել և ապրել եմ դավադիր հրեշների ստեղծած խորը մթության մեջ, ուր դեռևս ապրում էք դուք և ձեր համախոհները: Այժմ ես ապրում եմ լույսի մեջ: Որովհետև բազում ջանքերով գտել եմ ճշմարտությունը: Գիտե՞ք ինչ: ճշմարտության ճանաչումը ազատագրում է մարդկանց և ազնվացնում հոգիներին:

  5. Էդիկ Անդրեասյան says:

    Հարգելի Ազատ, շատ լավ է, որ այդքան հմուտ եք պատմական անցքերը լուսաբանելու մեջ:Ես սա անկեղծորեն եմ ասում: Բայց, ամեն դեպքում, մի քիչ դժվար է հավատալ այն բանին, որ Բուխարինը 1938-ին արդեն ծրագրում էր ՍՍՀՄ-ը հանձնել Հիտլերին: Կարծում եմ՝ վիճելի է նաև Ձեր այն պնդումը, թե Ստալինը շատ էր սիրում հայերին: Մեր իմանալով՝ Ստալինն իրենից բացի ոչ մեկին չի սիրել ու ոչ մեկի արարքը, եթե դա իր ասելով չի եղել, չի հանդուրժել: Տիրանին մարդկանց շարքը դասելը մեղք է, որ չի կարելի գործել: Հարգանքներով:

    • Azad says:

      Պրն. Անդրեասյան – Թվում է հետաքրքիր եք պատմությունով: Եթէ ճիշտ է իմ ենթադրությունը, ապա դուք պետք է հետապնդեք ճշմարտությունը: Ստալինին լավ հասկանալու համար անհրաժեշտ է երկար ուսումնասիրություն. Ընթերցեք Մոլոտովի Հուշերը, որը բավականին լույս կսփռի Ստալինի շուրջ տարածված ահագնակույտ ստերի վրա. Զգուշացեք բոլոր այն գրքերից որոնք գրվել են Տրոցկիականների կողմից(հատկապես Արևմտյան գրադարանները լցնող գրքերը Ստալինի մասին): Այսպես ասած արևմտյան սովետաբանները-առանց բացառության-Տրոցկիականներ են եղել: Սրանք լրիվ խեղաթյուրում են սովետական պատմությունը: Ստալինի կերպարը շրջում են 180 աստիճանով:Օրինակ, տրոցկիականները համատարած ոճռագործություն են ծավալել ամբողջ Սովետում և բոլոր ոճիռների պատասխանատվությունը գցել Ստալինի վրա: Մեզանից շատեր այս արհստավարժ ստախոսների ազդեցությունն են կրում, թեկուզ Հայաստանում: Մտաբաց ուսումնասիրենք մանավանդ մեր ժողովրդին առրնչվող պատմական անցյալը որ հասկանանք ո՞վ է մեր բարեկամը և ով՝ մեր թշնամին:

  6. Hakob says:

    հեղինակի մոտ գերիշխում է իհարկե քաղաքական-դիվանագիտաակ դավադրությունների տեսությունները: Սակայն կյանք է, ու հաճախ մարդիկ ապրում են նաև կենցաղով պայմանավորված կյանք, որտեղ, մանավանդ Հայաստանյան փակ միջավայրում, պատահում են լիքը “մի կաթիլ մեղրից” ծնված պատմություններ… մինչև անգամ պատմավեպեր ու էպոսներ…
    թե՞ ձեզ թվում է շեքսպրիյան դեպքերը հեքրաթներ են: իհարկե՞ ոչ, ու մեր պես տաքարյուն ազգերի մոտ առավել ևս…
    էսպես ասած ոչ ադեկվատ վարքագիծ հայաստանյան կյանքում ամենուր է… սկսած փողոցային բոմժից մինչև մտավորականություն:
    ու ինչու՞ միայն հայաստանյան: ամբողջ աշխարհն է այժմ տառապում այդ ախտով – ոչ ադեկվատ պահվածք: այսինքն մի պահվածք, ինչը սառը, տրամաբաված վիճակում չէր լինի, սակայն աֆեկտի տակ լրիվ դառնում են բացասականի կատարող, նաև զոհ:
    Մարդիկ հիմնականում այնպիսին չեն, ինչպիսին երևում են էկրաններից կամ իրենց հարզազրույցներից: իրանց էությունը շատ ավելի պարզ է, իսկ շարժառիթները շատ ավելի առարկայական ու պրիմիտիվ:

  7. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Առաջարկում եմ նկարահանել նոր գեղարվեստական ֆիլմ Սարոյան եղբայրների լեյտմոտիվներով:

    Գլխավոր դերերում.

    Պարույր Հայրիկյան – Վլադիմիր Իլյիչ Լենին, ինքը Բուխարին, ինքը ատաման Բուրնաշ, ինքը Սարոյան եղբայրներ

    Վարդան Սեդրակյան – Ֆանի Կապլան, ինքը Ստալին, ինքը Հիտլեր, ինքը քաջագործ գաջագործ:

  8. Nem says:

    Նյութի առաջին մասն ինձ ավելի հետաքրքրքկան է թվում, քան այն, որ առկա է բոլոր ստեղծագործական միությունների ընտրությունները,կամ քաշքշուկները,որոնց պատճառը համոզված եմ մանր շահերի և քղաքականության համընկնումն է+ամբիցիաներ,կաբինետ,աթոռ,հեռախոս …
    որպես կանոն լավ արվեստագետին պետք չէ կախվածություն:
    Հայ իրականության մեջ քաղաքակագ գործիչ իրենց համարող թշվառ մարդկանցն, հսկա տիրության
    և լուրջ պատմական անցքերի կարևոր դեմքերի հետ չեմ կարողանում մտովի համատեղել:
    Կարծիքս այն է, որ դեպքերը պատահական կամ այդքան անմեղ չեն որքան արտաքուստ երևում են:

  9. Համլետ says:

    Մոտ 15 տարի առաջ Պարույր Հայրիկյանը շատ լուրջ աշխատանքներ սկսեց մեզ ուրարտական ուղղագրությանը վերադարցնելու ուղղությամբ:Արթուր Բախտամյանի վարած հեռուստատեսաին հաղորդումներից մեկի ժամանակ,այդ մասին հայտարարեց հենց ինքը՝ հեռուստատաղավար հրավիրված «մեծն» Պարույր Արշավիրովիչը:Դրանից 1-1,5 ամիս անց նույն հաշորդաշարում էլ հայտարարեց,որ «Սասունցի Դավիթ» էպոսում ինքն հայտնաբերել է աղաղակող սխալներ ու սկսել է էպսի սրբագրման աշխատանքները:Ամենամեծ սխալը նա համարում է Դավիթի դատված չլինելու ու ըստ այդմ էլ՝ համապատասխան գրագիտություն ու «կրուտիտ» անել չկարողանալու հանգամանքը:Հաջորդ սխալը նա համարում է Դավիթի անբեղ-անմորուս լինելը,որի տակ նա կարող էր ու պետք է որ թաքցնրած լիներ 3 տառով կազմաված խորհրդավոր մի բառ…
    Առայժմ՝ այսքանը:)

    • Adminmailer says:

      Փաստորեն Դուք գտել եք Սեդրակյանի դրդապատճառներն ու շարժառիթը!!!!!!! Էպոսագիետի ջինջ ոգին չդիմացավ Սասնա Ծռերը “խմբագրելու” Հայրիկյանի փորձերին:Ասա դե քաղաքական գործիչ ես, քո քաղաքական գործերով զբաղվի, ինչի ես քիթդ խոթում բանահյուսության մեջ:

  10. Ալեքսանդր says:

    1. Առաջին մասի վերաբերյալ. թեև անցյալում ամեն ինչ շատ մութ է, բայց մի բան պարզ է. իշխանությունը քաղցր բան է և ոմանք հանուն դրան, ինչ ասես կանեն:

    2.Երկրորդ մասում ամեն ինչ պարզ է. բացի առաջին պատճառից կա նաև երկրորդը` ավելի հիմնավորը. կռիվը գնում է լոկ այն “ստեղծագործական” միություններում, որտեղ Սովետից նյութական ունեցվածք է մնացել` շենք, հանգստյան տուն և այլն, ինչպես նաև ոչ նյութական ունեցվածք, որը ի վերջո նյութականացնում է այդ միության նախագահը` ազդեցություն, արտասահմանի հայերի /և ոչ միայն/ համակրանք, դրամաշնորհ և այլն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30