Այսօր «Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի մի շարք անմահների Ազգային Ժողովում ընդունեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչները ներկայացրեցին այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանում ապրող եզդիները` մասնավորապես Սադոնց գյուղում ժամանակին գործած անօրինական մանկապարտեզի խնդիրը, որտեղ նաև կրոնական քարոզչություն է իրականացվել: Պատգամավորները վստահեցրին, որ անհրաժեշտ փաստերը առկայության դեպքում նրանք անպայման կբարձրաձայնեն խնդիրը:
Պատգամավորների հետ քննարկվեց նաև թե ինչ ճանապարհներով ազգային փոքրամասնությունները կարող են ներկայացված լինել ընտրովի մարմիններում: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևոր համարեց ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ընտրովի մարմիններում, սակայն կարծում է, որ հարցի լուծումը կարող է լինել այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունները միասնական առաջարկ ներկայացնեն: Կողմերը քննարկեցին նաև Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների հարցը և պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու դեպքում խնդիրը կբարձրաձայնի միջազգային հանդիպումների ընթացքում:
Սինջար եզդիների ազգային միավորում