Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:
–Բուն հարցադրումը՝ Դաշնակցության առաջ քաշած թեզը, թե արտագաղթը հասել է աղետալի չափերի՝ երկիրը արնահոսում է, եւ չի կարելի թույլ տալ, որ արնահոսությունը հասնի արնաքամության, ձեզ համար ընդունելի՞ է։
-Այդ խնդիրը կա, եւ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք թե՛ հանրապետության ղեկավարի, թե՛ ԱԺ նախագահի, թե՛ վարչապետի, թե՛ պատգամավորների մակարդակով։ Ասել՝ արտագաղթ չկա, խնդիրը արհեստականորեն ուռճացվում է եւ այլն՝ մի քիչ անազնիվ կլիներ։
Ես կփորձեմ խնդիրը մի քիչ այլ հարթության վրա դիտարկել։ Վերջերս մասնակցում էի Չեխիայի պատվիրակության հետ հանդիպմանը, եւ, որպես «Եվրանեսթի» ԽՎ անդամ, հարցադրում արեցի՝ ծնելիության, ժողովրդագրական խնդիրների առումով ի՞նչ վիճակում են։ Պարզվեց, իրենց թիվ 1 խնդիրը եւս արտագաղթն է՝ մինչեւ 28-30 տարեկան երիտասարդների զգալի մասը փորձում է աշխատանք գտնել Կենտրոնական Եվրոպայի երկրներում։
Նույն պրոբլեմը կա նաեւ Լատվիայում՝ երկրից վերջին մեկ տարում 400 հազար երիտասարդ արտագաղթել է կամ աշխատանքի է մեկնել Կենտրոնական Եվրոպա, Կանադա, Միացյալ Նահանգներ եւ Լատինական Ամերիկա, մոտ 360 հազար էլ՝ Էստոնիայից։
Իհարկե, Հայաստանի պարագայում այդ միտումը շատ ավելի մտահոգիչ է, որովհետեւ մենք չենք ապրում Կենտրոնական կամ Արեւելյան Եվրոպայում, որտեղ պատերազմի վտանգ, շրջափակում, Ղարաբաղի հիմնախնդիր չկա, եւ պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերին։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում