«Եթե Հայաստանը որոշի երկու ոտքով մտնել մեր կազմակերպություն (Մաքսային միություն), Բելառուսը երբեք չի խոչընդոտի, այլ կաջակցի ձեր ձգտումներին», հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ։
«ՉԻ»- Ամենահետաքրքիրն այստեղ, իհարկե, «երկու ոտքով» բառակապակցությունն Է։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է նկատի ունեցել Բատկան։ Որ փորձված աղվեսր երկու ոտքո՞վ է թակարդն ընկնում, թե՞ որ Հայաստանն առայժմ միայն մեկ ոտքով է մտել Մաքսային միություն, իսկ մյուս ոտքը դեռ Եվրամիության մատույցներում է։ Եթե այդպես է, ապա ստացվում է, որ ըստ Բատկայի՝ Սերժ Սարգսյանր «շպագատ է իջել», եւ դա կարող է շատ վատ վերջանալ։
Ինչեւէ։ Մինչ Սերժ Սարգսյանը «երկու ոտքով» մտնում է Մաքսային միություն, Հայաստանի ժողովուրդը շարունակում է քվեարկել ոտքերով։ Եվ հիմնականում գնում է Մաքսային միություն՝ արտագնա աշխատանքի։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում