Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Ասատրյան. «Ադրբեջանը, հնարավոր է, դիմի դիվերսիոն գործողությունների»

Սեպտեմբեր 24,2013 12:42

«Այս տարի Ադրբեջանի նախագահի ընտրությունները հետաքրքիր են, քանի որ գրանցված են 21 թեկնածուներ, այնինչ նախորդ ընտրությունների ժամանակ նրանք ընդամենը 7-ն էին: Սա Արևմուտքին ապացուցելու փորձ է, քանի որ Ադրբեջանում գիտակցում են, որ նրանցից հաշված մարդիկ են ունակ ընտրազանգված հավաքել, լուրջ դիմադրություն ցույց տալ Իլհամ Ալիևին»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Կանխատեսումներ անելով՝ ադրբեջանագետն ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ ցույցեր, դժգոհություններ ու բողոքողներ կլինեն:

Խոսքի ազատության աստիճանի վերաբերյալ համեմատություններ տանելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, Սարգիս Ասատրյանը նշեց, որ իրավիճակն անհամեմատելի է:

Սահմանում դիվերսիոն գործողությունների դիմելու հավանականությունը ադրբեջանագետն այսպես գնահատեց. «Հնարավոր են նաև դիվերսիոն գործողություններ, քանի որ Ադրբեջանը սահմանում դիվերսիոն գործողությունների է դիմում ցանկացած լուրջ իրադարձությունից առաջ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ համամի՞տ է արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն կարծիքին, թե ՀՀ-ի համար Ադրբեջանի նախագահի առավել նախընտրելի թեկնածու է Իլհամ Ալիևը, Սարգիս Ասատրյանը պատասխանեց. «Նախագահի թեկնածուներից նրանք, ովքեր գոնե աղոտ շանս ունեն Ադրբեջանի նախագահ դառնալու, նրանց մեջ չեմ տեսնում մի քաղաքական գործչի, որը կարող է շեղվել հակահայկական ալիքից: Պարզից էլ պարզ է, որ անգամ եթե Ալիևը չլինի, այլ մեկ ուրիշը, ապա դրանից զուտ հայերի նկատմամբ վերաբերմունքի առումով դժվար թե մի բան փոխվի: Նախագահն այս իմաստով ճիշտ է ասում: Ռուստամ Իբրահիմբեկովը, որը թվում էր, թե դրական էր տրամադրված հայերի նկատմամբ, իր տեղը զիջեց հակահայկական տրամադրված գործչի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30