Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյան. Վիրահայերը դեռ չեն կողմնորոշվել՝ ում ընտրեն նախագահ

Սեպտեմբեր 24,2013 12:37

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Վրաստանում առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից նախընտրում է «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուին՝ Գեորգի Մարգվելաշվիլիին:

«Սովորաբար բոլորի խոստումները ճոխ ու շքեղ են լինում ու իրարից քիչ են տարբերվում: Բայց դրանք պետք է կյանքի կոչել: Այս պահին դեռ չի ուրվագծվում, թե վիրահայությունը որ թեկնածուի նկատմամբ համակրանք ունի»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը:

Նա պատմեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի խորհրդականի հետ ու տեղեկացել, որ քսաներեք թեկնածուներից ինն են պաշտոնապես գրանցվել. «Իմ տեղեկություններով երեք թեկնածուների՝ Մարգվելաշվիլիի, Բագրաձեի եւ Նինո Բուրջանաձեի միջեւ է թեժ պայքարը գնալու…Ենթադրում եմ, որ անպայման մեկ քայլ առաջ պետք է լինի Վրաստանում նախագահական ընտրությունները, որովհետեւ կա արդեն նախադեպ խորհրդարանական ընտրություններում, Վրաստանն ապահովեց այդ թափանցիկությունը»:

Նրա կարծիքով, այս ընտրություններում վիրահայերի ձայների մեծամասնությունը, ինչպես նախկինում չի գնա մեկ թեկնածուի՝ թեկնածուների թվի շատության պատճառով. «Այս անգամ առաջադրված են երկու տասնյակից ավելի թեկնածուներ ու ելնելով բազմաքանակ կազմից, կարծում եմ, որ յուրահատուկ մոտեցում կցուցաբերվի: Իհարկե, լավ կլինի, որ մեկ թեկնածուի շուրջ հավաքվի, բայց այս պարագայում այսպես հնարավոր չէ»:

Տաճատ Վարդապետյանը նաև նշեց, որ ցանկալի է, որ Վրաստանի նախագահ դառնա այն թեկնածուն, որը նաև ջերմ հարաբերություններ կպահպանի Հայաստանի գործընկեր պետությունների հետ. «Մենք ապագայում դառնալու ենք Մաքսային միության անդամ: Այս պրիզմայով երբ դիտարկում ենք, ցանկալի է, որ Վրաստանը ջերմ հարաբերություններ ծավալի մեր գործընկերների հետ: Ռուսաստանը համարվում է մեր կարևոր ռազմավարական գործընկերը, ինչ խոսք ցանկություն ունեմ, որ Վրաստանը նույնպես մտնի Մաքսային միություն, որ տարածաշրջանում ներդաշնակ մթնոլորտ լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30