Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Այվազյանի այրին դատի կտա Ռոբերտ Ամիրխանյանին

Սեպտեմբեր 24,2013 12:10
Robert Amirxanyan

Այսօր «Հայելի ակումբում» խոսելով Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ գրված «Երազ իմ երկիր հայրենի» երգի մասին՝ թատերագետ Լեւոն Մութաֆյանը նշեց, որ երգի բառերի  հեղինակը Աղասի Այվազյանն է. «Ռոբերտ Ամիրխանյանին պատիվ չի բերում գրագողությունը»:

Աղասի Այվազյանի  այրին՝ Գրետա Վերդիյանն էլ հավելեց, որ Ռոբերտ Ամիրխանյանը 1982-ից գրանցել է իր հեղինակային իրավունքը «Հայհեղինակում», մինչդեռ, նրա ձեւակերպմամբ,  դա ինտելեկտուալ գողություն է:

Տիկին Վերդիյանը հիշեց մի միջադեպ. «Ինքը (Ռոբերտ Ամիրխանյանը) ինձ փողոցում կանգնեցրեց, ես ուրախ բարեւեցի, ինքը զայրացած ասաց՝ ի՞նչ է, ուզում եք դատի տալ: Հետո ասաց, որ ես տղամարդ լինեի, իմ մռութը կջարդեր»:

Աղասի Այվազյանի այրին փաստում է. «Աղասի Այվազյանի բոլոր պիեսներում բանաստեղծություններ կան, իսկ Ամիրխանյանը երբեք չի գրել բանաստեղծություն: Այնպես որ ես դատի կտամ Ռոբերտ Ամիրխանյանին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Anahit says:

    Արդեն հայտնի բան է, ընդ որում, ոչ միայն գրական աշխարհում, իշխանական վերնախավն էլ գիտի: 2007 թվականի սեպտեմբերին Աղասի Այվազյանի հետ հարցազրույցի ժամանակ նա ինձ պատմել է այդ երգի հետ կապված պատմությունը, պարզապես ինքը շատ էր ցանկանում, որ Ամիրխանյանն այդ մասին հայտարարի: Չէր կարողանում պատկերացնել, թե ստեղծագործող մարդը կարող է մեկ այլ ստեղծագործողի ստեղծածը, գրչից դուրս եկածը սեփականել…

  2. Իսրայելի ամենա հայտնի երգահաններից(երգի ժանրում)էր Նոմի Շեմերը:Նրա«Ոսկյա Երուսաղեմ»երգը գիտեն մեծից մինչեւ փոքրը եւ ասես թե Իսրայելի երկրորդ հիմն էր…Մահից առաջ,այս հավատացյալ կինը խոստովանվեց,որ երգի հեղինակը ինքը չէ:Աստված թող երկար կյանք տա Ամիրխանյանին(միմիայն երգեր գրելու համար՝ ՄԻՄԻԱՅՆ),սակայն,կգա՞ արդյոք օրը,որ նա խոստովանվի «Երազ իմ երկիր հայրենի» երգի շուրջ այսքան ասեկոսների պատճառը: Զօրինակ,համաձայն Արամ Սաթյանի,ինքը ունի նոտաներ,որի վրա գրված է՝ երաժշտությունը Հայրիկ Մուրադյանի,մշակումը Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ(մեր անչափ շնորհաշատ կոմպոզիտորներից): Խոստովանվիր,զավակս:

  3. Gagik says:

    Գրագողությունն արվեստագետի պատիվ չի բերում

  4. Աննա says:

    Երբեք չէի սպասում,որ նա կարող է գրագողություն անել և նույնիսկ մռութ ջարդել: Վայ քեզ,հայ երգարվեստ,որ քո նախագահն է: Տարիքի հետ մոլորվել է:

  5. Gagik says:

    Այս կոմպոզիտորը հենց մարդա գտնում գլուխը ջարդումա, դա մտավորականա թե բոեվիկ, էն օրն էլ պատմում էին թէ ջահելներինա խփում, բա դրա գլուխը մի հատ ջարդող չկա՞, այ քեզ բան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30