Նախագահի նախկին թեկևածռւ, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու համար։ Մեղադրող դատախազն, ի դեպ, 12 տարվա ազատազրկում է պահանջում։
«ՉԻ»- Փաստորեն, 14 տարի անց ցորենը դաոնալու է մասուրի չափ, իսկ գարին՝ ընկույզի, որովհետեւ էպոսի Փոքր Մհերը, եթե հիշում եք, իր վերադարձի համար հենց այդպիսի պայմաններ էր առաջ քաշել, իսկ էպոսագետ Վարդան Սեդրակյանին շատերը հենց Փոքր Մհերի հետ էին նույնացնում։
Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, թե Հայաստանում որքան թանկ են վճարում մարդիկ ձախողումների համար։ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ձախողվեց, եւ խնդրեմ՝ 14 տարի։ Իսկ ահա Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը հաջողությամբ մարդ սպանեցին եւ ազատության մեջ են։ Փաստորեն՝ վրիպելր չի ներվում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում