Հատված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից:
– «Ժառանգությունը» հետագայում ՀՅԴ–ի,ն կդիտարկի՞ որպես ընդդիմադիր ուժ եւ համագործակցության ձեռք կմեկնի՞։
– Հետագայի մասին այսօր խոսելը ճիշտ չէ, որովհետեւ դա կոնկրետ գործընթացներից է կախված։ Օրինակ, նրանք նախագահական ընտրություններից առաջ «յոթ կետի» մասին խոսեցին, եւ ով էլ ընդուներ այդ պահանջները, կպաշտպանեին նրան։ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց նրանց քննարկմանը, նշեց, որ ընդունում է դրանք, սակայն իրենք չսատարեցին Հովհաննիսյանին։ Հիմա չեմ կարող ասել, թե հետագայում ՀՅԴ-ն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։
– Հիմա ՀՅԴ–ն արտագաղթի կանխարգելման ծրագիր է մշակել, կմիանա՞ք դրան։
Կարդացեք նաև
– Որեւէ մեկին միանալու խնդիր չկա, որովհետեւ վաղուց ենք ասում, որ բոլորս միասին պետք է պայքարենք, բայց դաշնակցությունը չմիացավ համընդհանուր պայքարի մեր կոչին։ Այս ծրագրի մասին էլ պիտի ասեմ, որ դա նոր բան չէ, այդ մասին մենք վաղուց ենք խոսել։ Ըստ էության, իշխանափոխության խնդիր է դրված, քանի որ, առանց դրա, այդ կետերն իրագործելն անհնար է։ Հիմա իրենք իշխանափոխություն ցանկանո՞ւմ են, թե՞ ոչ։ Հաշվի առնելով Վահան Հովհաննիսյանի կարգավիճակը, ես չգիտեմ՝ իրենք վերջնականապես ինչ են ուզում։ Կարո՞ղ է այդ ծրագիրը մշակել են, բայց չեն ուզում կյանքի կոչել, ինչպես «յոթ կետերի» պարագայում։ Հիմա խոսվում է դեսպանների, ՎՊ-ի դաշնակցական նախագահի մասին, այնպես որ դժվար է ասել, թե հետագայում ՀՅԴ-ն ինչպիսի դիրքորոշում կունենա։
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում