«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը համաշխարհային առեւտրի հոսքերի մեջ` աննշան բան է, բայց սրա շուրջ առիթից օգտվելով տնտեսական պատերազմ է գնում»,-Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը:
Լեւոն Շիրինյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք է: Իսկ առեւտրական անմեղ գործարքի տակ թաքնված է ռազմավարական հարցը: «Այսօր արեւմուտքի համար մի վտանգ կա, ինձ թվում է դա Վրաստանի հարցն է, քանի որ այն տրանզիտ երկիր է, Հայաստանը այն հենարանն էր, որի վրա Վրաստանը պետք է մնար: Սա առաջին դեպքն է, որ մեզ բաց չեն թողնում ու համառորեն փորձում են մեր շահերը մեզ հասկացնել»:
Լեւոն Շիրինյանի խոսքով`չի ցանկանում պատկեր ստեղծվի, որ եթե ռուսական գոտու մեջ ենք, ուրեմն չենք զարգանալու. «Եթե Եվրոպա չստացվեց` ուրեմն կորած ենք պատկերը պետք է մեր միջից հանենք»:
Անդրադառնալով Մաքսային միությանը, մասնավորապես նրան, թե այդ կերպ ԼՂՀ-ի հարցի կարգավորման ինչ ուղիներ կգտնվեն, Լեւոն Շիրինյանն ասաց. «Ակնհայտ է, որ Հայաստանը ինտեգրվելով այդ կառույցի մեջ կարող եմ ասել, որ Ադրբեջանի համար Արցախի հարցով հավերժ ցտեսություն կասի»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ