Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտայում գործող ամեն 5-6 սպասարկման կետից 1-ը կամ փակվել է, կամ փակվում է

Սեպտեմբեր 24,2013 11:31

Մայրաքաղաք Երեւանի Մաշտոցի պողոտայում գործող ամեն 5-6 սպասարկման կետից 1-ը կամ փակվել է, կամ փակվում է։ Մնացած 4-5-ի՝ մոտ կեսն էլ, բոլոր հեռանկարներն ունեն փակվելու։

Մաշտոցի պողոտայում կատարած մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այստեղ շատ քիչ են «հավերժ եւ ավանդական» օբյեկտները։ Խանութներից ու բիստրոներից մեկը փակվում Է, նույն տարածքում բացվում է գեղեցկության սրահ, սա էլ մի քանի ամիս հետո տեղը զիջում է բարին։ Սրանով կարելի է  իրական պատկերացում կազմել մեր երկրի գործարար միջավայրի կամ ժողովրդի կենսամակարդակի մասին։

«ԲումՐում» բրենդային հագուստի խանութն իր գործունեությանը զուգահեռ, տարածքը հանել է վարձակալության: «ԲումՐում»-ում փակվելու կապակցությամբ անգամ զեղչեր են գործում։ Ըստ մեր դիտարկումների, ամենաշատ բացվող-փակվող օբյեկտների թվում բրենդային հագուստի խանութներն են։ Նույն տարածքը վարձակալվում կամ վաճառվում է մի քանի ամիսը մեկ։ Կամ խանութի պրոֆիլն են փոխում, կամ բրենդը։ Սակայն երկուսն էլ կարճ կյանք են ունենում։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30