Հարցազրույց Նախախորհրդարան շարժման քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ
– Դուք դեմ եք և՛ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, և՛ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, այդպե՞ս է:
– Այո՛: Տեսանելի ապագայում Հայ ժողովրդի և հայկական պետության գերխնդիրը ցեղասպանության հետևանքների ամբողջական հաղթահարումն է, ինչը ենթադրում է Հայաստանի արտաքին անվտանգության առավելագույնս ճկուն, դինամիկ և արդյունավետ ռազմավարություն, որի առանցքը պետք է լինի հայաստանակենտրոնությունը: Մինչդեռ գոյություն ունեցող վերպետական միջազգային կազմակերպությունները, հատկապես համադաշնության սկզբունքով ձևավորվողները, որոնց դասին է պատկանում նաև դիտարկվող Եվրասիական միությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական դաշինքները, ոչ միայն նման նպատակ չեն հետապնդում, այլև համատեքստային հակասության մեջ են այս գերխնդրի հետ: Ավելին, դրանց ներկազմակերպական կանոններն օբյեկտիվորեն կաշկանդում և էապես նվազեցնում են անդամակցող պետությունների հնարավորությունները կազմակերպության նպատակներին չհամապատասխանող խնդիրների լուծման գործում:
– Իսկ սա միայն Ձեր անձնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ նաև Նախախորհրդարանի:
Կարդացեք նաև
– Սա Նախախորհրդարանում գերիշխող դիրքորոշում է, այն բխում է Նախախորհրդարանի կողմից որդեգրած հայաստանակենտրոնության սկզբունքից:
– Վերջերս Դաշնակցություն կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը Մաքսային միություն մտնելու «պարտադրված» որոշումը համեմատեց այն իրավիճակի հետ, երբ 1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունները, թուրքական և բոլշևիկյան հարձակման պայմաններում, ստիպված եղան համաձայնել Հայաստանի խորհրդայնացմանը` եղած տարածքը պահպանելու համար: Որքանո՞վ եք համամիտ նման, ըստ էության, ծայրահեղ ձևակերպման հետ:
– Նմանություններ և տարբերություններ, իհա՛արկե, կան, սակայն ես կարծում եմ, որ այսօրվա աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական անցուդարձը և ստեղծված իրավիճակը հիմա ավելի նպաստավոր է մեզ համար, քան հարյուր տարի առաջ էր: Այսօր մեր ինքնիշխանության պահպանման համար ավելի շատ նախադրյալներ ունենք, քան անցյալ դարում էր:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում
Ռուսաստանը Հայաստանում ստեղծել է տնտեսական քաղաքական,պաշտոնական եվ ոչ պաշտոնական այնպիսի մեխանիզմներ,որ Հայաստանը չկարողանա այլընտրանքային երեվէ այլ որոշոում կայացնել,բացի ՄՄ-ին անդամակցելը;