Խոջաելիում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության երկրորդ հատվածում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը գտել է իր խաղը:
Սամվելը 10-րդ տուրում պարտության մատնեց Յան-Քրիստոֆ Դուդային եւ 7,5 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական՝ հավասարվելով երրորդ տեղում ընթացող Ժորժ Կորիին: Այսօր հայ գրոսմայստերը խաղում է երկու առաջատարներից մեկի՝ Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովի հետ:
Վահե Բաղդասարյանը կրկին անհաջողության մատնվեց՝ նահանջելով 70-րդ հորիզոնական:
Աղջիկների պայքարին մասնակցող Մարիա Գեւորգյանը նույնպես կարեւոր հաղթական միավոր վաստակեց եւ այժմ 6,0 միավորով 24-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ