Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում գործող հայ գործարար. Անկախության համար արյուն թափած մեր երկիրը զրկվում է իր սուվերենությունից

Սեպտեմբեր 24,2013 11:16

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա ՀՀին ՄՄ անդամակցությունը, եւ այդ ճանապարհով զարգացող հեռանկարն ի՞նչ նշանակություն կունենա մեր երկրի համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ ողջունում ՀՀ իշխանությունների՝ ՄՄ մտնելու այս որոշումը, քանի որ անկախություն երազած, անկախության համար արյուն թափած մեր երկիրը զրկվում է իր սուվերենությունից։

Տեւական ընթացք է, ինչ Մոսկվան փորձում է «իրենով անել» Հայաստանին։ Գաղտնիք չէ, որ պաշտոնական Կրեմլը դիվանագիտական քայլերից անցավ կոշտ քաղաքականության, ահավասիկ՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, այսպիսով փորձելով Հայաստանին «հեռացնել» եվրաինտեգրման կուրսից։ Սարգսյանին «ձեռք է տալիս» Մոսկվայի քաղաքականությունն այն առումով, որ նախ՝ Ռուսաստանի հետ միացումը ենթադրում է հրաժեշտ երկարատեւ սոցիալ-տնտեսական ճգնաժամին, որից սեփական ուժերով դուրս գալը տեսանելի ապագայում անիրատեսական է։ Ապա՝ ՄՄ-ին անդամակցության անհրաժեշտությունը, կարծում եմ, կապված է Ադրբեջանի՝ տարեցտարի սրվող արտաքին սպառնալիքի չեզոքացման անհրաժեշտության հետ։ Սրանից զատ, կա նաեւ մարդու գործոնը։

Ինչպես, եթե ոչ ՄՄ-ին անդամակցելով Սարգսյանը պիտի հայտներ իր շնորհակալությունը Պուտինին, ով թույլ տվեց նրան վերընտրվել երկրորդ ժամկետում։ Արդ, «վոժդին» մեծ վստահության ցուցադրության եւ փոխհատուցման ժամն է։

Մարինե ԱԶԱՏՅԱՆ

«Ռոսնեֆտ» ընկերության Լիպեցկի մասնաճյուղի փոխտնօրեն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30