Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերսեդեսում նստած ուղեւորուհուց հափշտակվել էր թանկարժեք ոսկե շղթան

Սեպտեմբեր 24,2013 11:04

Հուլիսի 23-ի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ կայանած «Մերսեդես c-240» 2 2 uu 806 ավտոմեքենայում նստած Նաիրա Վարդանյանից բացահայտ հափշտակվել էր 565 000 ՀՀ դրամի ոսկե շղթան:

Կողոպուտի փաստով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ Վահագն Ղազարյանի նկատմամբ:Վերջինիս էր մեղսագրվել նաեւ կողոպուտից երեք օր հետո մեկ այլ շղթայի հափշտակումը. հարյուրհազարանոց դրամի պարանոցի շղթան, ըստ նախաքննության մարմնի, Վահագնը հափշտակել էր Աստղիկ Բարսեղյանից:

Մեկ այլ դրվագով էլ, Վ.Ղազարյանը «Արմ Աստղ» հացատան մոտ հափշտակել էր Թաիրով գյուղի բնակչուհի Ռուզաննա Երանյանի վեցհարյուր հազար դրամ արժողության ոսկե շղթան:

Ղազարյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ամալյա Ավագյանը:

Ամալյա Ավագյանը միջնորդությամբ դիմել է քննչական բաժանմունքին, հայտնելով, որ երեք դրվագներով իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչել;

«Ենթադրյալ տուժողների հետ առերեսումների ժամանակ նա ամբողջովին հերքել է մեղադրանքը, եւ իր հարցադրումներով ապացուցել, որ տուժողները իրեն զրպարտում են, եւ այլ անձի փոխարեն են իրեն մեղադրանքի թիրախ դարձրել»,-գրում է պաշտպանը:

Պաշտպանը տեղեկացնում է, որ Վ.Ղազարյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դիմել է ՀՀ ոստիկանապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով հսկողություն սահմանել այս քրեական գործի վրա:

Ի դեպ, նախաքննության մարմնին, պաշտպանական կողմը ներկայացրել է մի տեսասկավառակ, որտեղ պարզ երեւում է, որ կողոպուտի ժամին Վահագն Ղազարյանը գտնվել է մեկ այլ վայրում` «Գրանդ Տոբակո» գործարանում` մուտք գործելուց եւ դուրս գալուց:

Պաշտպանական կողմը գտնում է, որ անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ, մասնավորապես, վերոնշյալ տեսասկավառակները ենթարկել դատալուսանկարչատեխնիկական եւ դատադիմանակարային համալիր փորձաքննությունների, լուսանկարներում պատկերված անձանց նույնացումը կատարելու համար, Վահագն Ղազարյանի մասնակցությամբ կատարել առերեսումներ այն ոստիկանների հետ, որոնք տուժողների բակը նախապես ցույց են տվել, եւ պահանջել մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Գործարանային» կայարանների տեսանյութը, որտեղ կերեւա իր պաշտպանյալի տեսքը, հագուստը, նրա ելումուտը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30