Հատված Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցից:
– Պաշտոնական վերջին թվերով՝ կրկին արտագաղթի աճ է գրանցվել։
– Այդ թվերը, որ դուք ասում եք, դա միգրացիա չէ, դա ուղեւորահոսքեր են, ուղեւորահոսքերը սեզոնայնությամբ խիստ պայմանավորված են։
– Բայց եթե պլյուս, մինուս ենք անում, գնացողների եւ չվերադարձածների տարբերությունը մեծ է։
Կարդացեք նաև
– Դա ուղեւորահոսքերի մնացորդ է։ Այսինքն, եթե մենք մնացորդն ունենում ենք
բացասական, դա չի կարելի նույնականացնել արտագաղթի հետ, ինչպես չի կարելի
նույնականացնել դրական մնացորդի պարագայում ներգաղթի հետ։ Եթե այդ թվերը
կան, էլ ինչո՞ւ ենք հետազոտություն անցկացնում, միակ աղբյուրը տեղեկություններ
քաղելու համար՝ ուսումնասիրություններն են, կամ տնային տնտեսությունների հարցման ճանապարհով կամ ուրիշ այլ ճանապարհով, ասենք, սահմանահատումների ժամանակ հարցումներ կատարելու, կամ սպառման մակարդակն է։ Մի խոսքով, միայն ուսումնասիրության, հետազոտության
շնորհիվ հնարավոր կլինի իմանալ միգրացիոն հոսքերի ծավալների մասին։
– Բայց մեծ հաշվով պարզ չէ՞, որ սոցիալական վատ պայմանների եւ անարդարության պատճառով են գնում ՀՀ–ից։ Դա հասկանալու համար պետք է 13 միլիո՞ն ծախսել։
– Բացի մասնագիտական նախանձախնդրությունից, ուրիշ բան չփնտրեք։
Մեկնելու պատճառները նույնպես ուսումնասիրություններով են արձանագրվում, որ հարցերի մեջ գրված են լինում պատճառներ, հարցվողները պատասխանում են, այդ պատճառները խմբավորում են՝ ստացված պատասխաններից ելնելով։ Այո, մեկնողներից 4-ից 3-ը նախորդ տարիների հետազոտությունների համաձայն, պատճառը նշել են տնտեսական, սոցիալական պայմանները, 75 տոկոսը՝ գրեթե։ Պատճառներից են աշխատատեղերի բացակայությունը, բարձր վարձատրվող աշխատատեղի բացակայությունը, մասնագիտական աշխատատեղի բացակայությունը կամ գործարարությամբ զբաղվելու դժվարությունները։ 4-ից մեկը այլ պատճառներ է նշել, այդ թվում՝ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ, կայունության հեռանկարների պակաս, անվտանգության պայմաններ եւ այլն։ Բայց հիմնական պատճառները, փաստորեն, սոցիալ-տնտեսական են։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում