Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչով էր նախագահի մի «ճ» կարգի թեկնածուն վտանգավոր մյուս «ճ» կարգի թեկնածուի համար

Սեպտեմբեր 24,2013 10:41

Սեդրակյանի պատիժը նույնքան զարմանալի էր, որքան հունվարի 30-ին Տպագրիչների փողոցում, Հայրիկյանի տան մոտ հնչած կրակոցները։ Այդ օրը ծառացած հիմնական հարցը՝ թե ինչով էր նախագահի մի «ճ» կարգի թեկնածուն վտանգավոր մյուս «ճ» կարգի թեկնածուի համար, դատարանում այդպես էլ պատասխան չստացավ։

Զավեշտալի դրվագներով լի դատավարությունը մարիոնետների թատրոնի կանոններով էր ընթանում։ Այդ ընթացքում մահափորձի շուրջ նոր վարկածներ էին ծնվում։ Դրանցից մեկի համաձայն, Սեդրակյանին պատժում էին ինչ-որ անհասկանալի, հանրությանն անհայտ մութ գործարքի համար, եւ նրա դեմ օպերատիվ տվյալները հավաքվել էին դեռեւս Հայրիկյանի դեմ մահափորձից առաջ։ Պատահական չէ, որ սա միակն էր նախագահի թեկնածուներից, ում դեպքի օրը թույլ չտվեցին Հայրիկյանին տեսնելու գնալ եւ կանգնեցրին հիվանդանոցի մուտքի մոտ։

Հետագայում նա գնաց Հայրիկյանի հիվանդասենյակ ԲՀԿ անդամ եւ մամուլի պատասխանատու Բաղդասար Մհերյանի ուղեկցությամբ՝ հանգամանք, որի մասին հետագայում դատարանում հիշատակեց Պարույր Հայրիկյանը։

Քաղաքական շրջանակներում խոսում էին Սեդրակյանի անակնկալ հարստացման, շքեղ արտասահմանյան ավտոմեքենաների տեր դառնալու մասին՝ ակնհայտորեն ակնարկելով, որ Սեդրակյանը «ներդրված» թեկնածուներից է։ Ըստ այս վարկածի, մի հայտնի կուսակցական գործիչ ֆինանսավորել է Սեդրակյանին՝ ընտրություններին իր թեկնածությունը դնելու համար։ Հետագայում, սակայն, նրա առաջադրման հետ կապված քաղաքական որոշումը փոխվել է, բայց Վարդան Սեդրակյանը հետ չի կանգնել «հանձնարարությունից» եւ, այնուամենայնիվ, գրանցել է իր թեկնածությունը։ Այս արարքն է, որ նրան չի ներվել։

Սակայն հիմնական վարկածը, որն այս անհասկանալի դատավարությունից հետո կրկին մտաբերվում է, «արեւմտյան դավադրությունն» է, որի համաձայն նախագահական ընտրությունների հետաձգումը ձեռնտու էր Արեւմուտքի ակնհայտ աջակցությունը վայելող Րաֆֆի Հովհաննիսյանի համար։ Նա այս դեպքում արագորեն ռեյտինգ էր հավաքում, եւ եթե մի քիչ էլ երկարեր քարոզարշավը, նրա ստացած ձայներն այլեւս անհնար էր լինելու կեղծել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30