Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ուրվական է շրջում Երևանում

Սեպտեմբեր 24,2013 10:23

1in.am. Երևանում, կարծես թե, վեր է հառնում քաղաքային տրանսպորտի թանկացման ուրվականը, որին մի անգամ արդեն քաղաքացիական պայքարի շնորհիվ հաջողվել էր հետ մղել իր «բունը»: Եվ ահա, վիշապը կամաց-կամաց կրկին փորձում է դուրս գալ, ինչը միանգամայն սպասելի կարելի էր համարել` նկատի ունենալով Հայաստանի իշխանությունների բնույթն ու գծատերերի ախորժակը:

Ամենայն հավանականությամբ, Երևանի իշխանությունները փորձում են հող նախապատրաստել երկու ճանապարհով՝ կոսմետիկ փոփոխություններ անել տրանսպորտի որակի հարցում և այսպիսով փորձել հիմնավորում ներկայացնել, որ իբր կատարվել են լրացուցիչ ծախսեր, ինչպես նաև նախնական խոսակցությունների միջոցով հետախուզել հասարակական միջավայրն ու հասկանալ դիմադրության հնարավոր պոտենցիալը:

Այն, որ պոտենցիալը շարունակում է մեծ լինել, երևանյան իշխանությունները թող չկասկածեն, և լավ կլինի, որ Տարոն Մարգարյանը իզուր տեղը գծատերերի փոխարեն ձեռքը չմտցնի մեղվի փեթակը՝ թեև մի գծատեր էլ ինքն է և դա անում է նաև իր փոխարեն: Հասարակությունը միանգամայն պատրաստ է երկրորդ անգամ էլ պաշտպանել իր իրավունքները և թույլ չտալ, որ մի խումբ մարդկանց ախորժակի զոհը դարձնեն իրենց:

Մուսա Միքայելյան
Լուսանկարը՝ Photolure-ի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30