Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կրտսեր տարիքային խմբում Հայաստանից հանդես էին գալիս 69 կգ քաշայիններ Վլադիկ Կարապետյանն ու Վարդան Միլիտոսյանը:
Մեր երկու ծանրորդներն էլ բավականին հաջող հանդես եկան: Վարդանը պոկում վարժությունում 130 կիլոգրամով արժանացավ փոքր բրոնզի, իսկ Վլադիկը երրորդ տեղը գրավեց ոչ միայն հրում վարժությունում (161 կգ), այլեւ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց երկամարտի 288 կիլոգրամ արդյունքով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ