Սեպտեմբերի 21-ին Լոնդոնի Գրինֆորդի քաղաքային սրահում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհուրդը (ԲՀՀԵԽ)՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։
Երեկոյի ընթացքում Լոնդոնի շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացրին համերգային ծրագիր, որի ընթացքում հանդես եկան երաժշտական կատարումներով եւ ասմունքով։
Միջոցառմանը ելույթ ունեցան ԲՀՀԵԽ ատենապետ Արա Փալամուդյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ բրիտանական խորհրդարանի պատգամավոր Սթիվեն Փաունդը:
Հանդիսության շրջանակներում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի գործադիր վարչության ատենապետ Վիգեն Հալաջյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ