Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մալաթիա» բժշկական կենտրոնը երշիկի արտադրամաս չդարձավ․ (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2013 21:30

«Մալաթիա» բժշկական կենտրոնը մենք ձեռք բերեցինք 2011-ի վերջերում, բավականին անմխիթար վիճակում: Որպեսզի պատկերացնենք՝ մենք գնել ենք մոտ 15 հազար քառակուսի մետր շենքային տարածք. չկար ոչ մի բուժսարքավորում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը:

PrevPhoto
NextPhoto

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ ընկերությունը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր սամվել Ալեքսանյանն է, ձեռք բերեց բժշկական կենտրոնը, մամուլում հրապարակումներ եղան, թե իբր բժշկական կենտրոնի փոխարեն երշիկի արտադրամաս է կառուցվելու: Այս «սպասելիքները» չարդարացան»: Ու այսօր նախկին խարխլված բժշկական կենտրոնին փոխարինելու է գալիս գեղեցիկ, նորաոճ, հարմարավետ, մասնագիտորեն հագեցած բժշկական կենտրոնը: Ի դեպ, խոսակցություններ կան, որ կենտրոնի նախկին սեփականատերը այն պատրաստվում էր վերակառուցել իբրեւ էլիտար բնակելի շենք:

«Այնուհետ, Սամվել Ալեքսանյանի աջակցությամբ որոշեցինք Հայաստանում ամենալավ բժշկական կենտրոնն ունենալ. սկսեցինք համագործակցել գերմանական նախագծային ընկերություններից մեկի հետ, որն օգնեց ճիշտ գծագրել շենքը՝ հին ու նոր մասնաճյուղերը միմյանց ճիշտ կապելու համար, քանի որ կարեւոր է, որ հիվանդանոցում ճիշտ կազմակերպվի բժիշկների, բուժանձնակազմի, հիվանդների, հիվանդատերերի շարժերը: Վերջում, իմ կարծիքով, ստացանք, հիանալի մի նախագիծ՝ 2,5 տարվա աշխատանքից հետո»,- պատմում է Ասատուր Ասատրյանը: Միայն նախագծային աշխատանքների վրա 200 հազար եվրոյից ավել գումար ծախսվել: Նախագծային աշխատանքներին մասնակցել են նաեւ հայ մասնագետներ, սակայն, հիմնական ուղղությունները տվել են գերմանացի մասնագետները:

«Ու որպեսզի այդ 2,5 տարիները չկորցնեինք, մոտ 4,5 միլիոն դոլար ներդրում է արվել հին շենքերի մեջ: Ամբողջությամբ վերանորոգվեց հին մասնաշենքերը եւ այսօր մոտ 600 մարդ է աշխատում: Այսօր ունենք առիթմոլոգիայի կենտրոն, որը Հայաստանում միակն է ու շատ լավն է: Օրական 100-150 մարդ ամբուլատոր ընդունելության է գալիս մեզ մոտ: Ամսեկան, հիվանդանոցն ընդունում է մոտ 120 ստացիոնար բուժում անցնող հիվանդ, մոտ 130 երեխա է ծնվում»,- պատմեց կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ բուժանձնակազմը մշտապես վերապատրաստվում է արտերկրում, ինչպես նաեւ փորձի փոխանակում է կազմակերպվում արտասահմանցի բժիշկների այցելությունների շնորհիվ: Կենտրոնի ախտորոշիչ բոլոր սարքավորումները ձեռք ենք բերել «Սիմենս» ֆիրմայից:

«Ունենք շատ լավ դիալեզի բաժանմունք՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Մոտ 120 հիվանդ ունենք: Մինչեւ մյուս տարեվերջ, արդեն պատրաստ կլինի երկրորդ բաժանմունքը եւ մոտ 240 հիվանդ կկարողանանք ընդունել: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում կա նման մոտ 550 հիվանդ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ առաջին կենտրոնն է, որը ֆիլտրերը մեկ անգամ է օգտագործում՝ խուսափելով տարատեսակ հիվանդությունների ձեռքբերումից:

Երբ հիվանդանոցը սկսի աշխատել ամբողջ ծավալով, աշխատող անձնակազմը կեռապատկվի: Կեռապատկվի նաեւ հիվանդների թիվը: «Մեր հիմնական նպատակը ոչ թե հիվանդների քանակի վրա է, այլ մատուցել այնպիսի որակյալ բժշկական ծառայություններ, ինչպիսիք մինչ այժմ Հայաստանում չի արվել կամ արվել է ոչ լավ: Մենք ուզում ենք մասնագիտանալ ավելի բարդ բաների մեջ, որոնք մեր հայ քաղաքացիները հնարավորություն չեն ունենում ստանալ՝ գումարի, ինչպես նաեւ անշարժողունակ լինելու պատճառով»,- հավելեց պարոն Ասատրյանը:

Հիվանդանոցում նաեւ երեքանգամյա անվճար սնունդ է տրվում:

Հիմա շինարարությունը երեք ճակատով է ընթանում, հին շենքն ամրացվում է 9 բալ սեյսմակայունության մակարդակի: Կառուցվում է նաեւ նոր վեցհարկանի մասնաշենքը, որտեղ լինելու է գլխավոր ախտորոշիչ բաժանմունքը: 10 միլիոն եվրոյից ավել նախատեսված է սարքավորումների գնման համար: Լինելու են յոթ վիրահատարաններ, յուրաքանչյուրի վրա մոտ 500 հազար եվրո է ծախսվելու: Սարքավորումները գնվելու են գերմանական «Շտորց» ֆիրմայից: 9 հարկանի մասնաշենքի առաջին հարկում տեղակայվելու նաեւ պոլիկլինիկան:

 

«Առավոտ»

Այլ մանրամասները, ինչպես նաեւ հիվանդանոցի նախկին շենքային պայմաններին ու ներկա վիճակին, թե ինչպիսին է լինելու նոր հիվանդանոցային համալիրը՝ տեսանյութում եւ ֆոտոշարքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30