Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը վթարի է ենթարկվել իր Audi A6 մակնիշի ավտոմեքենայով, որը նվեր էր ստացել Լոնդոնի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելու համար: Հայտնում է «Գազետա Կեմերովա» պարբերականը:
Նովոսիբիրսկում նա բախվել է Honda CRV մակնիշի մեքենային, ինչից հետո նրա մեքենա գլխիվայր է շրջվել:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Զաելցովսկի շրջանում:
Բախումից հետո Ալոյանի մեքենան հարվածել է ճամփեզրի պատնեշին, այնուհետև ծառին և ճանապարհային ցուցանակին, ինչից հետո շրջվել է:
Կարդացեք նաև
Բռնցքամարտիկը չի տուժել, Audi-ի երկու ուղևորները ստացել են աննշան վնասվածքներ: Ներքին գործերի նախարարությունից «Ռիա Նովոստի»-ին հայտնել են, որ ղեկին հենց Ալոյանն է եղել:
Միշա Ալոյանը 1997թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Նովոկուզնեցկ, որտեղ սկսել է զբաղվել բռնցքամարտով: 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ