ՄԱԷ-ի Շարժայի էմիրության Ալ Խան ծովափի մոտ 75-ամյա հայ կին է խեղդվել: Հայտնում է «Գալֆ Թըդեյ»-ը:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի մասին նրանք տեղեկացել են առավոտյան ժամը 11-ի կողմերը:
Ոստիկանության ծովային փրկարարները և ծովափնյա պահակախումբը շտապել են դեպքի վայր ու գտել ջրի վրա լողացող կնոջ մարմինը:
Հետագա հետաքննության նպատակով կնոջ դիակը տեղափոխվել է դատաբժշկական լաբորատորիա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ