«Ասել, թե Եվրոպայի հետ էլ մենք մեծ արդյունքներ էինք ակնկալում՝ ոչ: Առայժմ դա էլ չէր կարող լինել, քանի որ Եվրոպան բարձր տեխնոլոգիական ապրանքներ է արտահանում, իսկ Հայաստանն այժմ կարող է արտահանել միայն հումքային ապրանքներ, որոնք շատ էժան են եւ մեծ եկամուտներ չեն կարող ապահովել մեզ համար: Բացի այդ, Եվրոպան մեր երկրորդ գործընկերն է եւ մենք ունենք ապրանքային շրջանառություն, որը հիմնականում կազմված է հումքային ապրանքներից: Ոչ մի նոր բան Եվրոպան մեզ չէր տալու: Ապագայում՝ հնարավոր է: Բայց մոտակա 10 տարում դրանից էլ օգուտ չունեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադեւոսյանը:
Ամեն դեպքում, այն որ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությամբ ՀՀ իշխանությունները Հայաստանին անջատեցին մի ճանապարհից, որը որոշակի կոնկրետ քայլերով երկիրը տանում էր նպատակին,հանգուցալուծմանը, դա արդեն, ըստ մեր զրուցակցի, աղետալի իրավիճակ է ստեղծում երկրի համար:
Զրույցի մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտո»-ում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ