Սեպտեմբերի 22-ի առավոտյան Տավուշի մարզի Աչաջուր գյուղում պայթել է մի քանի օր առաջ Ռուսաստանից Աչաջուր վերադարձած 56-ամյա գործարար Կամո Ղալթախչյանի «Toyota Camri» մակնիշի ավտոմեքենան: Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:
Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34/104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով :Դատախազն ասաց, որ դեպքի կապակցությամբ նշանակվել են փորձաքննություններ: Դրանց արդյունքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ,նաեւ կպարզվի` ավտոմեքենայում տեղադրված է եղել 1, թե՞ 2 նռնակ:
Աչաջուր գյուղում շրջանառվող խոսակցություններով՝ պայթեցված մեքենան ունի 65 հազար դոլար արժեք: Ըստ այդ լուրերի` ավտոմեքենայի պայթյունը կարող կապ ունենալ 2013թ. նոյեմբերի 17-ին Աչաջրում կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ: Կամո Ղալթախչյանը Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայրն է:
Նշենք, որ Կամո Ղալթախչյանի որդին՝ Ահարոնը այժմ գտնվում է ազատազրկման վայրում: Վերջինս դատապարտվել է 2008 փետրվարի 19-ին Աչաջրի գյուղամեջում համագյուղացի Դավիթ Վարդումյանի սպանության գործով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ