Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Washington Post․ «Հայաստանը հասկացավ ակնարկը»

Սեպտեմբեր 23,2013 17:33

«Ազատություն» ռադիոկայան. Ամերիկյան հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը:

«Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան դիվանագիտական նախաձեռնությունների վրա, Վլադիմիր Պուտինն այդ ընթացքում իրականացրեց անհամեմատ անաղմուկ, սակայն շատ ավելի նշանակալից մի դիվանագիտական քայլ: Եռամյա ինտենսիվ բանակցություններից հետո Ռուսաստանի հարևան Հայաստանը, որն արդեն իսկ Եվրամիութան հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման նախաշեմին էր, կտրուկ հայտարարեց այդ նախագծերից հրաժարվելու մասին»: Այս մասին գրում է ամերիկյան  Washington Post  հեղինակավոր պարբերականի մեկնաբանն ու շարունակում․ – «Փոխանակ միանալու աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտուն, որը ներառում է առավել զարգացած ժողովրդավարական համակարգեր ունեցող մի շարք երկրներ, Հայաստանը որոշեց միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին ու անդամակցել եվրասիական Մաքսային միությանը»:

Ամերիկյան պարբերականն այս համատեքստում  հիշեցնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած բացատրությունները, թե անվտանգության հարցով Հայաստանը կախում ունի Ռուսաստանից, բացի այդ, այդ երկրում առկա է հայկական մեծ համայնք:

«Սակայն, այս բացատրությունները տարօրինակ են», – տարակուսում է պարբերականն ու նշում․ – «բազմաթիվ ռազմական դաշինքներ, այդ թվում ՆԱՏՕ-ն, իրենց անդամներին չեն պարտադրում անդամակցել մաքսային միությունների, բացի այդ, էմիգրանտների ներկայությունը մի երկրում չի կարող ազդեցություն ունենալ այլ երկրի հետ վարվող առևտրային քաղաքականության վրա»:

«Վաշինգտոն փոստի» հոդվածագիրը փորձում է սեփական բացատրությունը տալ կատարվածին՝ հիշեցնելով վերջին շրջանում Հայաստանում տիրող անհանգստությունը: Ըստ այդմ, այդ անհանգստության պատճառը վերջին շաբաթներին Հայաստանի հիմնական ախոյան Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի սիրախաղն էր:

«Հայաստանը հասկացավ ակնարկը, քանի որ, հակառակ պարագայում Ռուսաստանը կարող էլ ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին, ինչպես նաև արտաքսել Ռուսաստանում բնակվող հայերին», – գրում է «Վաշինգտոն փոստը»:

Տիգրան Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30