Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կտոր երշիկի պատմություն» անող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը դեռ շատ կփոշմանի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2013 17:28

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը պնդում է` իրենց մի կտոր երշիկի համար պայքարող անվանող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կփոշմանի իր ասածների համար:

«Մի կտոր երշիկի պատմություն չէ սա, շատերին խորհուրդ կտամ իրենց արտահայտություն անելու մեջ հասկանան` ովքեր են իրենք, եթե մի անգրագետ նման բան արտահայտեր, կներեինք, բայց այդ արտահայտությունն իրեն հարիր չէր, որ ինքը արեց: Ինքը շատ-շատ կփոշմանի այդ արտահայտության համար, ինքը բարոյապես ավելի վտանգավոր բան ասեց: Այդ արտահայտությամբ հանդես եկավ որպես կառավարության պաշտոնյա»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

Նրա խոսքերով, «մի կտոր երշիկի պատմություն» անողները թող հիշեն Եռաբլուրում պառկած տղաների մասին. «Ազատամարտիկը ազատամարտիկի հասցեին նման արտահայտություն` մի կտոր երշիկ, չպետք է անի: Ով որ նման բան ասում է, թող գնա կանգնի Եռաբլուրում ու մի կտոր երշիկի պատմությունն ասի այդտեղ իր ամուսնուն, տղային կորցրած ազատամարտիկների հարազատներին: Եթե ճիշտ ազատամարտիկ է , բարոյական իրավունք չունի նման արտահայտություն իրեն թույլ տալ»:

Նրա խոսքերով, իրենց քննադատող ազատամարտիկները նման արտահայտություններով պարզունակացնում ու խոչընդոտում են իրենց պայքարը: Թե ինչ կշահեն իրենց պայքարը խոչընդոտելով, Կարեն Մելիքբեկյանն առանց մանրամասնելու ասաց. «Շատ բաներ կշահեն, այդ նույն հարցը մյուս թեւին տաք, ով որ այդ մի կտոր երշիկի համար հայտարարություն է արել: 23 տարի անցել է պատերազմից , ես ինքս պայքարում եմ զոհված, հաշմանդամ դարձած ու առողջությունը կորցրած ազատամարտիկների, բոլորի շահերի համար: Մեր պահանջների մեջ չկա` մենք խնդրում ենք մի կտոր երշիկ: Ամեն ինչ փորձում են աղավաղել, էդ աղավաղողները, եթե չեն կարողանում մի բան անել, ուրեմն տվյալ գործի մեջ գլուխդ մի մտցրու: Թե դու ինչով ես զբաղվում ու ինչի համար, դա քո խնդիրն է, մեր խնդիրների մեջ մի խառնվիր: Եթե մի կտոր երշիկի պայքար ենք անում այսօր, ուրեմն այդ մի կտոր երշիկը մի կեր, մնա սոված: Եթե դու թասիբով, ինքնասեր ազատամարտիկ ես, ուրեմն, եթե կառավարությունը արտոնություն տրամադրի, պետք է հրաժարվես եւ մի կտոր երշիկի թույլտվությունը չպետք է ստանաս»:  

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30